(PHOTO) Բեյրութում ցուցարարները պահանջում են նախագահի, խորհրդարանի խոսնակի և վարչապետի հրաժարականը

article-image

Լիբանանի մայրաքաղաքում շաբաթ օրը ցուցարարները գրավել են Էներգետիկայի նախարարությունը, որտեղ հայտարարել են իրենց պահանջները։ Այս մասին դեպքի վայրից փոխանցում է TASS լրատվական գործակալության թղթակիցը։

Ցուցարարները գրավել են նաև Էկոնոմիկայի նախարարության և Բնապահպանության նախարարության շենքերը։

«Մենք պահանջում ենք Լիբանանի նախագահ Միշել Աունի, խորհրարանի նախագահ Նաբիհ Բըրրիի և վարչապետ Հասան Դիաբի հրաժարականը», - հայտարարել է ցուցարարներից մեկը։ Նրա խոսքով՝ «Լիբանանը ղեկավարվում է մաֆիայի և շիական «Հեզբոլահ» կուսակցության կողմից»։

«Լիբանանի ժողովուրդը պահանջում է արտահերթ ընտրությունների անցկացում և դատավարություններ ընդդեմ կոռուպցիոներների ու այն անձանց, որոնք մեղավոր են Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ին պայթյունի հետևանքով առաջացած ողբերգության համար», - նշել է ակտիվիստը։

Ավելի վաղ շարժմանը աջակցող նախկին զինվորականները գրավել են ԱԳՆ առանձնատունը Աշրաֆիայի թաղամասում, Էկոնոմիկայի նախարարության և Բնապահպանության նախարարության շենքերը: Ակտիվիստները Արտաքին գործերի նախարարության շենքի պատշգամբներից կախել են կարմիր պաստառներ: Դրանցից մեկի վրա գրված է. «Բեյրութը՝ հեղափոխության մայրաքաղաք», մյուսի վրա՝ «Բեյրութը՝ քաղաք առանց զենքի»: Փորձ է արվել նաև գրավել Լիբանյանյան բանկերի ասոցիացիայի գլխավոր գրասենյակը, ինչը չի հաջողվել: Անվտանգության աշխատակիցները արցունքաբեր գազով նռնակներ են օգտագործել և հեռացրել ամբոխին:

Շաբաթ օրը Բեյրութի գրեթե ամբողջ կենտրոնը վերածվել է անկարգությունների դեմ պայքարի հատուկ ստորաբաժանումների և ցուցարարների միջև մարտադաշտի։ Ընդդիմադիր «Քաթայիբ» կուսակցության առաջնորդ Սամի Ժմայելը կոչ է արել փողոցային զանգվածային ակցիաներ իրականացնել: Լիբանանի «Կարմիր խաչ» ընկերության տվյալների համաձայն՝ Բեյրութի կենտրոնում իրավապահների հետ բախումների հետևանքով արդեն ավելի քան 230 մարդ է վիրավորվել, իսկ գլխի վնասվածքից մեկ ոստիկան է մահացել:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն