Պորտլենդ քաղաքում ձերբակալվել է անկարգություններին մասնակցած ավելի քան 20 անձ

article-image

ԱՄՆ Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում ձերբակալվել է անկարգություններին մասնակցած ավելի քան 20 անձ: Այս մասին հայտնում է TASS լրատվական գործակալությունը՝ հղում անելով ոստիկանության քաղաքային բաժնի կայքում շաբաթ օրը տեղադրված հաղորդագրությանը:

«Ոստիկանությունը օգոստոսի 7-ի երեկոյան ժամերին և օգոստոսի 8-ի վաղ առավոտյան ձերբակալել է 24 անձի», - ասվում է հաղորդագրության մեջ: Բախումների ժամանակ վիրավորվել է Օրեգոնի պարեկապահակային ծառայության աշխատակիցներից մեկը:

Ոստիկանությունը նշել է ձերբակալվածների անունները, որոնցից ամենաերիտասարդը 20 տարեկան է, իսկ ամենամեծը՝ 49 տարեկան: Նրանց մեղսագրվում է  իրենց գործառույթներն իրականացնող իրավապահ մարմինների աշխատակիցների վրա հարձակվելու, ձերբակալությանը դիմադրելու և դաշնային կառույցի տարածք մուտք գործելու արարքները: Հարձակվողներն օգտագործել են քարեր, շշեր, սառեցված ձվեր, ինքնաշեն պայթուցիկներ, ինչպես նաև լազերային ցուցիչներով փորձել են կուրացնել իրավապահներին:

Բողոքի ցույցերը, որոնք ուղեկցվում են անկարգություններով, Պորտլենդում շարունակվում են ավելի քան 78 օր:  Ավելի վաղ ամերիկյան վարչակազմի որոշմամբ քաղաք էին ուղարկվել իրավապահ մարմինների դաշնային ստորաբաժանումների, այդ թվում ՝ ԱՄՆ-ի Ներքին անվտանգության նախարարության աշխատակիցներ:

Մայիսի վերջին Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում սկսվեցին զանգվածային բողոքի ցույցեր և անկարգություններ: Ոստիկանության աշխատակիցները Ֆլոյդի ձերբակալության ժամանակ կիրառել էին խեղդող վարժաձև, ինչից հետո Ֆլոյդը մահացել էր հիվանդանոցում:  Գործողությանը մասնակցած բոլոր չորս իրավապահները հեռացվել են համակարգից, նրանց մեղադրանք է առաջադրել:

Կարգուկանոնը վերականգնելու համար տեղի ոստիկանությանը միացել է ԱՄՆ Ազգային գվարդիան: Մոտ 40 քաղաքում՝ ներառյալ Վաշինգտոնում և Նյու Յորքում, հայտարարվել է պարետային ժամ:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն