(PHOTO) Բելառուսում բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է մոտ 3 հազար մարդ

article-image

Բելառուսում բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է մոտ 3 հազար մարդ: Այս մասին TASS լրատվական գործակալությանը հաղորդել է հանրապետության ՆԳՆ մամուլի քարտուղար Օլգա Չեմոդանովան:

«Ամբողջ երկրում ընդհանուր առմամբ ձերբակալվել է շուրջ 3 հազար մարդ չարտոնված զանգվածային միջոցառումներին մասնակցելու համար: Ձերբակալածների թիվը Մինսկում կազմում է մոտ հազար, իսկ հանրապետության այլ շրջաններում՝ երկու հազարից ավելի», - ասել է նա:

Օգոստոսի 10-ի գիշերը բողոքի ցույցեր են անցկացվել 33 բնակավայրերում: «2020 թվականի օգոստոսի 9-ի գիշերվանից մինչև օգոստոսի 10-ը երկրում 33 բնակավայրերում հայտնաբերվել են քաղաքացիների հավաքների օջախները ընտրատեղամասերի տարածքում և կենտրոնական հրապարակներում», - ասել է Չեմոդանովան:

«Անհրաժեշտ է նշել, որ իրավախախտների նկատմամբ ոչ մի ռազմական զենք չի կիրառվել: Զոհեր չկան», - նշել Բելառուսի ՆԳՆ մամուլի քարտուղարը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրությունները երեկոյան ժամերին վերածվեցին գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հակառակորդների զանգվածային բողոքների և Մինսկի կենտրոնում իրավապահ ուժերի հետ լուրջ բախումների:  Բախումները տևեցին գրեթե չորս ժամ: Իրավապահ մարմինների աշխատակիցները օգտագործել են հատուկ միջոցներ, ներառյալ՝ ջրցաններ, լուսային նռնակներ և ռետինե փամփուշտներ: Արդյունքում կան վիրավորներ և ձերբակալվածներ:

Երկուշաբթի օրը հրապարակված ԿԸՀ-ի նախնական տվյալների համաձայն՝ Լուկաշենկոն հավաքել է ձայների 80.23% -ը, Սվետլանա Տիխանովսկայան` 9,90%:  Մյուս երեք թեկնածուները ստացել են 2%-ից քիչ ձայներ:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն