Բելառուսի բողոքի ակցիաներում ու 2018-ին Հայաստանում իշխանազավթման գործընթացում կիրառված տեխնոլոգիաներում բազմաթիվ զուգահեռներ կան. Սամսոնյան

article-image

«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է.

«Բելառուսում տեղի ունեցող բողոքի ակցիաների ելքից պարզ կլինի, թե որքանով են նրանք պատրաստ դիմակայել այսպես կոչված «գունավոր հեղափոխություններին»: Էս պահին միայն կարելի է փաստել, որ Բելառուսում տեղի ունեցող բողոքի ակցիաներում ու 2018-ին Հայաստանումտեղի ունեցած իշխանազավթման գործընթացում կիրառված տեխնոլոգիաներում արդեն բազմաթիվ զուգահեռներ կան: Բայց Բելառուսում էդ տեխնոլոգիաներն ավելի բազմազան են, դա էլ թերևս երկրների մարդկային քանակով է պայմանավորված:

Արյունն արդեն թափված է, զորքերը փողոցներում են, ֆեյսբուքը փակ է...
Կարճ ասած` մասնագիտական առումով գերհետաքրքիր գործընթաց է սկսվել, տեսնենք ինչով կավարտվի»:

Աղբյուր` AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն