Ազգային ժողովի աշխատակիցներին աշխատավարձի 125%-ի չափով պարգևավճար է հատկացվել, ընդհանուր չափը կազմել է 304.000 դոլար

article-image

Մինչ Հայաստանում կորոնավիրուսային համաճարակի հետևանքով խորանում է տնտեսական ճգնաժամը, վատթարանում է մարդկանց սոցիալական վիճակը և պաշտոնական տվյալների համաձայն` տասնյակ հազարավոր քաղաքացիներ շարունակում են գործազուրկ մնալ, պետական կառույցներում չի դադարում պարգևավճարներ ստանալու պրակտիկան։ 

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հուլիսի 3-ին ստորագրել է Կ-83-Ա կարգադրությունը, որով միանվագ դրամական խրախուսմամբ աշխատավարձի 125 տոկոսի չափով պարգևատրել է Ազգային ժողովի աշխատակազմում մի շարք պետական ծառայողների և աշխատակազմի մի շարք աշխատողների։

AntiFake.am-ը հարցմամբ խնդրել է տրամադրել, թե ընդհանուր առմամբ որքան պարգևավճար են ստացել Ազգային ժողովի աշխատակիցները ԱԺ նախագահի կարգադրության համաձայն։ Ազգային ժողովից հայտնել են, որ պարգևատրման ընդհանուր գումարի չափը կազմել է 148.210.030 դրամ, որը համարժեք է մոտ 304 հազար ԱՄՆ դոլարին։

AntiFake.am-ը խնդրել էր տրամադրել նաև համապատասխան հավելվածները, որոնց համաձայն` պարգևատրվել են աշխատակիցները, սակայն ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը շարունակում է ԱԺ նախագահի կարգադրություններին կից հավելվածները դիտարկել որպես անձնական տվյալ և մերժել դրանց տրամադրումը։

ԱԺ-ից հայտնել են, որ պատգամավորները չեն պարգևատրվել։

Հարցման պատասխանը` ստորև.

Աղբյուր` AntiFake.am 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն