Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ է հայտարարել՝ ընդդեմ ներկայիս իշխանությունների վարած, իր բառերով, հայատյաց և ապազգային քաղաքականության։ Նա հայտարարել է, որ հացադուլը անժամկետ է և շարունակելու է այնքան ժամանակ, մինչև անձամբ ի վիճակի չլինի հեռանալ այդտեղից։
Բռնցքամարտի աշխարհի չեմպիոնին իրենց աջակցությունը հայտնելու համար նրան այցելել են մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ և սպորտի բնագավառի ներկայացուցիչներ, ինչպես, օրինակ, ծանրամարտիկ Կոշկակարյանը, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը, «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը, «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը և այլ քաղաքացիներ։
Աղբյուր՝ AntiFake.am