Արսեն Թորոսյանը հաջորդ զոհին է թիրախավորել. «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արսեն Թորոսյանը չի դադարեցնում հին կադրերից ազատվելու իր քաղաքականությունը. այս անգամ հերթը հասել է պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենին: Արյունաբանականի տնօրենի պայմանագրի ժամկետը լրանում է սեպտեմբերի 30-ին, և, մեր տեղեկություններով, նախարարը մտադիր չէ այն երկարացնել, չնայած այդպիսի հնարավորություն ունի: Թորոսյանը պատրաստվում է նոր մարդ բերել այս պաշտոնին, անգամ կենտրոնից որեւէ մեկի թեկնածությունը չի քննարկվում։ Այդպիսով որոշել է պատժել անձնակազմին դեռ անցյալ տարի Արյունաբանականի «ըմբոստ» աշխատակից Գևորգ Թամամյանի պահվածքի համար: Թորոսյանը թեկնածու չունի և մի քանի տեղ ասել է, որ հարմար մարդ է փնտրում:

Հիշեցնենք, որ Գևորգ Թամամյանը Առողջապահության նախարարության նախկին խորհրդատուն էր, որը Թորոսյանի ասուլիսի ժամանակ պահանջեց իր հարցերին պատասխանել տեսախցիկների առաջ, ինչից հետո Թորոսյանն ընդհատեց ասուլիսը և մեղադրեց Թամամյանին այլ շահեր պաշտպանելու մեջ: Սկանդալային ասուլիսը հենց Արյունաբանական կենտրոնում էր տեղի ունենում»:
 

Աղբյուր՝ «Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն