Սուպեռ մաման ամոթ ունենար սեռը կփոխեր. Նարեկ Սամսոնյանը՝ Հայկ Մարությանին

article-image

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է դերասանուհի Նարինե Ոսկանյանի` վիրահատությանն օժանդակելու համար տեսաուղերձին և դրան հետևած արձագանքներին, ինչպես նաև դերասանուհու նախկին գործընկեր Հայկ Մարությանին։ Գրառման մեջ ասվում է.

«Մարդը սաղ կյանքի ընթացքում Կարգին Հայկոյի` Սուպեռ մամայի, նույն ինքը Երևանի քաղաքապետի մոտ աշխատի, օգուտ տա ու էսօր սրտի վիրահատության գումարը տան լրիվ ուրիշ մարդիկ: Էս ա սրանց բարոյականությունը. սաղ կյանքն էդ կնոջ խաղացած դերերով փող դիզի, էսօր էլ միլիոններով պարգևավճարը ստանա, բայց բարեգործության համար իրա սեփական գործընկերոջը ունեցածի մի տոկոսն էլ չտա: Թքեմ ձեր անինքնասեր երեսին, գետինը մտնեք ավելի լավ ա:
Հ.Գ. Ի դեպ դերասան Նարինե Ոսկանյանի վիրահատության գումարն ուղարկել է Ռուբեն Հայրապետյանը, որին տարբեր տեսակի շինծու գործերով հետապնդում են Սուպեռ մամայի քաղաքական թիմի չկայացած թիմակիցները...»

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն