Կոռուպցիան պոզով-պոչով կենդանի չէ. 21 մլն դրամ պետբյուջեից «Անտարեսին»` վարչապետի աշխատակազմի հետ կնքված պայմանագրով

article-image

Ինչպես հայտնում է 168.am-ը2020 թվականի օգոստոսի 13-ին Կառավարության նիստում գործադիրը չզեկուցվող հարցերից մեկով թույլատրել է վարչապետի աշխատակազմին փոփոխություն կատարել «Անտարես»-ի հետ դեռևս 2019 թվականի դեկտեմբերի 26-ին 21 միլիոն 500 հազար դրամ արժեքով պայմանագրում և ծառայությունների մատուցման վերջնաժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 25-ը։ Պայմանագիրը կնքվել է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականը հանրությանը ներկայացնելու համար ծավալվող գովազդային արշավը ներկայացնելու համար, որն իրականացնելու է  «Անտարես» հրատարակչությունը։

Նշենք, որ Արմեն Մարտիրոսյանը, որը հանդիսանում է «Անտարես» ՍՊ ընկերության տնօրենը, բացի ակտիվ հեղափոխական լինելուց, իշխանական ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի վաղեմի ընկերն ու մտերիմն է։ Նա ոչ միայն ակտիվ մասնակցություն է ունեցել ապրիլ-մայիսյան իշխանափոխության գործընթացին, այլ նաև մասնակցել է դատարանների շենքերի շրջափակմանը։ Նրա ընկերությունն է իրականացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքի հրատակությունը։ Իսկ նախորդ տարի էլ հենց նրան էր վստահվել Նիկոլ Փաշինյանի քարոզչական թեզերից մեկի՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքը» նախադասության տպագրությունն ու Հայաստանի տարբեր հատվածներում փակցնելը, որի համար հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով պետական բյուջեի միջոցներից «Անտարես»-ին հատկացվել էր 49 միլիոն դրամ։

Գնումների մասնագետները նախկինում և ներկայումս բարձրաձայնում են պետական գնումների համակարգում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի մասին, որը դրսևորվում է մեկ անձից գնման ընթացակարգով գնումների պարագայում և այն դեպքերում, երբ պայմանագրերը կնքվում են ԽԾԲ սկզբունքով։

Եվ չնայած բազմաթիվ քննադատություններին` փաստորեն, կոռուպցիոն ռիսկեր պարունակող համագործակցությունը շարունակվում է նաև այս տարի և իշխանության յուրայինները շարունակում են մնալ պետական գնումների առաջնային մատակարարներ։

Կոռուպցիայի դեմ պայքարն իր կառավարության հիմնական առաքելությունը հռչակած Նիկոլ Փաշինյանը փաստորեն չի նկատում կոռուպցիայի այս ակնհայտ դրսևորումը։ Ինչպես ասում էր Փաշինյանը, «Կոռուպցիան սարսափելի դեմքով, պոզով-պոչով կենդանի չէ, երբեմն այն ունի բավականին հաճելի, գրավիչ, երբեմն՝ գայթակղող արտաքին»։ Փաստորեն Փաշինյանին գրավել է կոռուպցիայի` «բավականին հաճելի, գրավիչ, երբեմն՝ գայթակղող արտաքինը»։
 

Աղբյուր` AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն