Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարական Հայաստանը. իսկ դու ապրու՞մ ես ժողովրդավարական պետությունում

article-image

BBC-ի «HARDtalk»-ի հերթական հաղորդումը ծանր է նստել հայ հասարակության ականջին: Ոմանք դժգոհում են Նիկոլ Փաշինյանի անգլերենից, որոշներն էլ, լեզվական խնդիրները անտեսելով, բովանդակային լուրջ խնդիրներ են նկատում:

Այն, որ Նիկոլ Փաշինյանը ձախողել է հարցազրույցը, հերթական անգամ կոպիտ սխալներ թույլ տվել, վերջապես` ևս մեկ անգամ խայտառակել Հայաստանը, փաստ է: Սակայն հետաքրքիր է այն, թե ինչ է ուզում ապացուցել Նիկոլ Փաշինյանը:

Նա ուզում է ապացուցել, որ «Armenia is a democratic country»: Փաստորեն Հայաստանը ժողովրդավարական պետություն է` թքած թե՛ աղաղակող քրեական գործերի, թե՛ ընդդիմադիր գործիչների հետապնդումների, թե՛ միջազգային զեկույցների գնահատականների վրա, որոնց այդքան սիրում է ցիտել Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նշում է, որ Հայաստանը ժողովրդավարական պետություն է: Հասկանանք, թե ինչպես ընկալենք Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարությունը ընդամենը մեկ օրինակով:

Նա, ում մեկ տարի առաջ «Սասնա ծռերն» արգելել էին իրենց անունից հանդես գալ հանրության առաջ, այսօր նրանց ազատության հիմնական երաշխավորն է. 2018 թվականին գրում էր մամուլը:

Դեռևս 2018 թվականին իշխանափոխությունից մի ամիս անց «Սասնա ծռեր» ահաբեկչական խմբի անդամները ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների երաշխավորությամբ ազատ արձակվեցին:

Իսկ 2016 թվականին ի՞նչ էին արել «Սասնա ծռերը». գրավել էին Ոստիկանության ՊՊԾ գունդը, սպանել երեք ոստիկանի, պատանդներ պահել, ահաբեկել շրջակայքի բնակչությանը, վնասել Հայաստանի` ամենաանվտանգ երկրներից մեկը համարվող երկրի վարկանիշը:

Ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը. նրա օրոք, երբ դեռ երկու ամսվա կյանք էլ չուներ նորահայտ իշխանությունը, պատգամավորական երաշխավորությամբ ազատ արձակվեցին նրանք, որոնք խոստանում էին աղբամանը նետել դեռևս այդ ժամանակ ընդդիմադիր գործունեություն ծավալող ապագա վարչապետին:

Արդյունքում թեկուզ ոչ պաշտոնական մեղադրանքով, բայց փաստացիորեն` ահաբեկչական ակտ կատարած անձինք կարողացան կուսակցություն ստեղծել, մասնակցել ընտրություններին, ձայներ հավաքել, իրենց ձայնը լսելի դարձնել, պաշտոնական հանդիպում ունենալ վարչապետի հետ:

Արդեն մի քանի օր է, ինչ հացադուլ է հայտարարել բռնցքամարտի աշխարհի չեմպիոն, աշխարհահռչակ մարզիկ Իսրայել Հակոբկոխյանը` գտնվելով Կառավարական շենք 1-ի հենց հարևանությամբ, իսկ Նիկոլ Փաշինյանի մտքով անգամ չի անցնում այցելել հայտնի մարզիկին, հասկանալ նրա ծայրահեղ քայլի դրդապատճառները, այնինչ 2018 թվականի մայիսի վերջին Նիկոլ Փաշինյանը այցելում էր «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ, «Սասնա ծռերի» հոգևոր հայրերից Գարեգին Չուգասզյանին, հորդորում դադարեցնել հացադուլը: Ո՞րն էր Չուգասզյանի նպատակը. «քաղբանտարկյալներին ազատ արձակել, համաներում հայտարարել եւ անցումային հանձնաժողովներ ստեղծել»: Փաստորեն Չուգասզյանի պահանջը «կատարվեց». խմբի անդամների մեծ մասի խափանման միջոցը փոխվեց, և մեկ ամիս անց նրանք ազատ արձակվեցին:

Երկու տարի անց, երբ ավելի քան 4 տարի ձգվող դատական գործընթացից հետո հնչեցվեց պետական մեղադրանքը, «Սասնա ծռերը», դժգոհ լինելով, որ իրենց ազատազրկման են դատապարտելու, ոչ թե հերոսի կոչում շնորհելու, դարձյալ սպառնում են «նոր ապստամբությամբ»` վտանգի տակ դնելով Հայաստանի` առանց այդ էլ թուլացած հիմքերը, քանի որ կարծում են, որ ամբողջովին անմեղ են, իսկ ոստիկաններին սպանել է «նախկին ռեժիմը»:  

Սակայն ու՞ր է նայում Նիկոլ Փաշինյանի ժողովրդավար հայացքը:

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված և Հայաստանում հայտարարված արտակարգ դրության հայտարարումից ի վեր` ներկայիս իշխանությունները փորձում են առավել քան երբևէ լռեցնել ընդդիմադիրներին. նրանց ասֆալտին փռել, կալանավորել, բերման ենթարկել, շինծու քրեական գործեր կարել և այլն: Այսպես է արտահայտվում Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարությունը:

Այո, Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, բայց ոչ բոլորի համար. այն նրանց համար է, որոնք, ազգային անվտանգության սպառնալիք հանդիսանալով հանդերձ, կարող են ազատ շրջել Երևանի փողոցներում և սպառնալ Հայաստանի գոյությանը, իսկ Նիկոլ Փաշինյանի ապիկար կառավարման հիմնավոր քննադատություններով հանդես եկողները կհետապնդվեն, կդատապարտվեն և «կմերժվեն»:

Թե՞ ինչու Նիկոլ Փաշինյանը չի այցելում Իսրայել Հակոբկոխյանին, թող եզրակացություններ անի ընթերցողը: Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք առաջին անգամը չի լինի, երբ հացադուլավորի համար իր ընտրած միջոցը ճակատագրական կլինի իշխանության անտարբերության պատճառով:

 

Աղբյուր` AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն