Ովքեր են իրականացնում «հայաստանցի - ղարաբաղցի» պառակտումը. Մաս 1

article-image

Երեկ՝ մայիսի 18-ին, մամուլում տեղեկություն հայտնվեց, համաձայն որի Նիկոլ Փաշինյանը հանձնարարական է տվել ուժայիններին, որպեսզի «ընդհանուր տեղեկատվական դաշտում մոնիթորինգ անցկացնեն՝ հասկանալու համար, թե հայաստանի-ղարաբաղցի պիտակավորումների, որակումների ու պառակտումների «քամին որտեղից է փչում», և, որ ամենակարևորն է, ովքեր են «կողքից» այս թեման շահարկում»:

Ուժայիններին հեռուն փնտրել պետք չէ: Ֆեյսբուքյան մի փոքր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս շքերթի առաջամարտիկները հենց այն մարդիկ են, որոնք պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին, պատկանում են իշխող կուսակցությանը, նույնիսկ պատգամավորներ են՝ իհարկե, ֆեյքերի ուղեկցությամբ:

Ստորև ներկայացնում ենք մի քանի հրապարակումներ և նրանց հեղինակներին, որոնք կապ ունեն իշխող շրջանակների հետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, արձագանքելով Վիտալի Բալասանյանին, հայտարարել է. «թե չեմ սխալվում վերջին մի քանի տարիներին, երբ Ռոբերտ Քոչարյանը կատարյալ ազատության մեջ էր, հաղթանակի շքերթներում չի նկատվել։ Միգուցե, դա պայմանավորված է նրանով, որ լինելով իր իսկ պնդմամբ Հայաստանի բնակչության կես տոկոս էլ չկազմող հարուստների շարքում, իսկ որոշ լրատվամիջոցների պնդմամբ՝ դոլարային միլիարդատեր, որևէ ներդրում չի արել իր հայրենի Արցախում: Փոխանակ այս քանի տարվա մեջ հորդորեր ներդրումներ անելու, անտեղի հայտարարություններ է անում»:

Նա նաև հայտարարել է. «Շնորհավորում եմ, Վիտալի Բալասանյանը հավակնում է դառնալ Լեռնային Ղարաբաղի քաղաքական դաշտի Էդուարդ Շարմազանովը կամ ավելի ճիշտ՝ Արմեն Աշոտյանը»։

ՀՀ ԱԺ պատգամավոր, նախկին փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, որ աչքի է ընկնում իր ոչ իրավական և ծայրահեղ գնահատականներով, չի շրջանցել այս թեման ևս:

Ըստ Նիկոլայ Բաղդասարյանի՝ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը չեն հանդիսանում Հայաստանի Հանրապետություն վստահություն վայելող անձինք: «Նրանք պետք է լինեն Հայաստանի Հանրապետությունում այդ վստահությունը վայելող և դրա ապացույցը լինի, բայց իրենք չունեն», - նշել է իմքայլական պատգամավորը:

«Իմ քայլը» խմբակցությունից ևս մի պատգամավոր՝ Վահագն Թևոսյանը, նույնպես զերծ չի մնացել այս թեմայի քննարկումից: Նա իր Ֆեյսբուքյան էջում գրել է. «Այն կշռադատված զսպվածությունը, որ ցուցաբերվում է ՀՀ կառավարող ուժի կողմից արցախյան որոշ շրջանակներից եկող, մեղմ ասած՝ տարակուսելի եզրույթակույտի հանդեպ, նախանձելի է: Նույնիսկ ես ինքս նախանձում եմ իմ համբերությանը», հետո ավելացրել. «Ինքս էլ էի երկար դիմադրում անձիս ու զբաղեցրածս դիրքի նույնականացմանը, բայց օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների ճնշման տակ ընդունեցի, որ դա բավական բարդ ու անշնորհակալ գործ է: Եթե դա չի գիտակցում սիրելի Արցախի ինչ-որ մանր պաշտոնյա, դա մի կերպ ներելի է՝ հաշվի առնելով հոգեբանական հնարավոր խնդիրների առկայություն: Բայց ես կուզեի, որ շատ ավելի փորձառու, ծանրակշիռ, հեղինակավոր ու բարձրաստիճան պաշտոնյան նույնպես հակված լիներ նրան, որ իր կողմից արտահայտված "մարդասիրական ժեստը" հանրության կողմից ավելի քիչ է դիտվում որպես անձի կողմից արված, այլ ավելի շատ՝ ինստիտուցիայի, դրանից բխող բոլոր հետևանքներով»:

Ի դեպ, ոչ պատասխանատու հայտարարություններով հետ չի մնում նաև իմքայլական ևս մեկ պատգամավոր՝ Հայկ Սարգսյանը:

Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը  գրում է. «Բարի երեկո, ներողամիտ կլինեք, կարճ եմ ասելու:

Արա՜ պարոնայք, հա՜ հարց չկա, բան չասի ձեզանից շատերը ներդրում են ունեցել ղարաբաղյան պատերազմի մեջ, լավ եք արել, հալալ է ձեզ, կռվել եք, բայց ես փաթթած ունեմ ձեր կռվելը, եթե դուք պիտի սերունդներին կերծնեք ձեր արածը, հերիքա՜ հերիքա՜ դա խուրդեք մեր վրա:

Քանզի հակառակ դեպքում տպավորություն ա, որ նպատակը մենակ հետագայում ձեր պայմանական հերոսությունը մեր վրա խուրդելն ա եղել, այլ ոչ թե ազատությունը, արդարությունը, անկախությունը, ճշմարտությունը: Ինձ աբսալյուտնը մեկ ա ձեզանից ով ինչ ա արել պատերազմական իրավիճակում, որովհետև կյանքը ցույց ա տվել, որ հարաբերական խաղաղության ընթացքում՝ ազդեցության և փողի լծակների պայմաններում դուք բոլորովին այլ մարդիկ եք, բոլորովին, մարդ ասելն էլ կոմպլիմենտ ա: Դեռ այսքանը: Գնացեք քնեք»:

Ի դեպ, այս թեմայով գերակտիվ է «Մաեստրո/ Maestro» էջը, որը, չհերքված տեղեկությունների համաձայն, վարում է Ազատություն Ռ/Կ-ի նախկին աշխատակից, վարչապետին կից «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը:

Թեմայի առնչությամբ բուռն դիսկուրսների մեջ են նաև նախկին ՀՀՇ, այժմյան ՀԱԿ ներկայացուցիչները:

Մասնավորապես ՀԱԿ անդամ Արեն Մանուկյանը գրում է. «Հայաստանցի-ղարաբաղցի հակասություն, կամ իրար հակադրում տենց էլ լուրջ չի դառնում, չնայած "ղարաբաղյան կլանի" անընդհատ ջանքերին։

Էս խնդիրը առաջ եկավ Քոչարյանի իշխանության գալուց անմիջապես հետո, երբ պատասխանատու պաշտոններին սկսեցին նշանակվել Ղարաբաղից բերված նրա "հավատարիմ" մարդիկ։ Նույնը բիզնես բիզնես, մշակույթ ու բոլոր ոլորտներում։ Իշխանությունը Հայաստանում ստեղծում էր յուրայիններ՝ ղարաբաղցիներից։

Հետագայում էլ , Քոչարյանը խոստովանեց, որ Սերժի դեմ թեկնածություն չի դրել, քանի որ երկուսն էլ Ղարաբաղից էին։

Հիմա Բակոյի ու Արկադիի երեկվա դիմումը լրիվ նույն տրամաբանության մեջ ա։ Իրանք դիմել են Ռոբին բաց թողնելու համար մենակ նրա համար, որ նա էլ ղարաբաղյան կլանի անդամ ա։ Ու եթե իսկապես ցանկությունը բոլոր նախագահներին հավաքելն էր, Տեր-Պետրոսյանին էլ կհրավիրեին։ Կամ ասենք 2008-ին էլ կդիմեինք՝ տասնյակ քաղբանտարկյալ ազատամարտիկների ազատ արձակման խնդրանքով։ Բայց չէ, նրանք ղարաբայան կլանի մաս չէին, նույնիսկ պայքարել էին իրանց կլանի անդամների դեմ, դրա համար էլ լուռ էին։

Նույն սեպը խրելու տրամաբանության մեջ էր նաև Ժիրոյենց ավտոերթի մասնակիցներին ջարդելը։

Բայց մի հատ ավելի ահավոր բան են իրանք արել, որը կերևա մարտի 1-ի դատավարության ժամանակ։ Ու էդ մեկը ոչ մի կերպ նույնիսկ համեմատելի չի վերը թվարկածների հետ։ Հույս ունեմ ղարաբաղյան կլանի կողմից էդ քայլը նունպես չի առաջացնի խորը հակասություն, ու թե Հայաստանի, թե Ղարաբաղի բնակչությունը ադեկվատ կերպով կընկալի, որ էս բոլոր քայլերը ընդամենը հանցավոր կլանի արածներ են»։

Նույն գծի մեջ է նաև ՀԱԿ անդամ Երջանիկ Աբգարյանը: Նա իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Արցախից ղարաբաղյան հանցագործ կլանի երկու հայտնի ծախու արարածներ են եկել Երեւան՝ ՀՀ դատարանում այդ կլանի պարագլուխներից մեկի՝ պետական դավաճան, մարդասպան եւ թալանչի քոչոյի կալանքն իրենց երաշխավորությամբ փոխելու համար: Դատավորը պարտավոր է այդ երկուսի միջամտությունը առանց լսելու մերժել եւ նրանց դուրս հրավիրել դատարանից, քանի որ ինչպես իրենք են ասում՝ այլ երկրի քաղաքացիներ են: Հա, մոռացա հարցնել, թե օտարերկրացին իրավունք ունի՞ ՀՀ դատարանի առջեւ հանդես գալ երաշխավորողի կարգավիճակով»:

Եվս մեկ հրապարակում Երջանիկ Աբգարյանի կողմից.

Իսկ կոնգրեսական Լիզա Ճաղարյանը ևս ակտիվ է: Ներկայացնենք վերջինիս ֆեյսբուքյան էջից մի քանի գրառումներ.

 

Հաջորդը դարձյալ կոնգրեսական Կարեն Թովմասյանն է:

«Ղարաբաղ – Հայաստան» դիսկուրսի մեջ է նաև ՍԱՊԾ պետի տեղակալ Արսեն Օհանյանը:

Իսկ «Քաղաքացու որոշում» ՍԴԿ անդամներից Վահե Գևորգյանը գրում է.

Ակտիվ է նաև «Ա1+»-ի նախկին լրագրող Դավիթ Ջալալյանը:

 

Թեմայից անմասն չի մնացել անցումային արդարադատության ջատագովներից Արթուր Սաքունցը.

Ներկայացվածը ընդամենը մի փոքր մասն է այն ամենի, ինչ կատարվում է «ֆեյսբուք» սոցիալական ցանցում Արցախի և արցախցիների նկատմամբ անհանդուրժողականություն հայտնելու և տարածելու առումով։

Հաջորդիվ՝ այս հրապարակման երկրորդ մասում, կանդրադառնանք իշխող ուժի ներկայացուցիչների, նրանց աջակիցների և արտախորհրդարանական որոշ ուժերի ներկայացուցիչների ու վերջիններիս աջակիցների կողմից «արցախցի-ղարաբաղցի» պառակտումը մտցնող և արցախցիների նկատմամբ անհանդուրժողականություն տարածող գրառումներին։

Այս և մյուս փաստերը վկայում են, որ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը կատարելու համար ուժայինները կարող են հեռուն չգնալ և մեղավորներին փնտրել իրենց վերադասի շրջապատում:

Հոդվածի 2-րդ մասը։

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն