Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում․ կան վիրավորներ

article-image

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 33 կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչ՝ 40-ամյա Սերոբ Ջ-ի վարած Lexus մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ՝ 51-ամյա Արթուր Ս-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Արթուր Ս-ն, նրա ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ՝ 47-ամյա Մարինե Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» ԲԿ։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է այն, որ մինչև նշված վթարը, նշված վայրում դեռևս անհայտ հանգամանքներում ЗИЛ մակնիշի բեռնատարը կողաշրջվել է, և Lexus-ի վարորդը կանգնել է, որպեսզի օգնություն ցուցաբերի, և այդ ժամանակ Opel-ը եկել ու բախվել է Lexus-ին։ 

Աղբյուր՝ Shamshyan.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն