(VIDEO) Զոհվածների ցուցակը չհրապարակելու միակ պատճառն այն է, որ չիմանանք նրանց իրական քանակը. Աշոտյան

article-image

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում թողել․

«Նիկոլի արված հայտարարությունը վիժվածքային անբարոյականություն է. զոհվածների ցուցակը չեն հրապարակում, որովհետև փողը տալիս են:

Գուցե որոշ ծնողների վիշտը մեղմացրել եք այդ փողով, բայց հազարավորների դարդը, ցավը չեք առել:

Հերոսները պետք է պատկեր ունենան, անուն, կենսագրություն:

Զոհվածների ցուցակը չհրապարակելու միակ պատճառն այն է, որ չիմանանք նրանց իրական քանակը:

Մնացյալ բոլոր պատճառաբանությունները ցինիկ, ստոր, սատանեական խրախճանք է այդ տղաների գերեզմանների վրա, ինչպիսի խրախճանք է Նիկոլի «Եռաբլուր» այցելությունը և կարմիրբերետավորների «պարը» գերեզմանների վրա»:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն