Հայաստանի ողջ տարածքում դատարանների աշխատանքները պարալիզացնելու գործընթացին մասնակցել է 1350-1400 մարդ. AntiFake.am

article-image

AntiFake.am-ը մշտադիտարկում է իրականացրել, հասկանալու համար, թե որ դատարանների մուտքերն են փակված եղել և քանի մարդ է մասնակցել դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու գործընթացին։

Եվ այսպես, այսօր վաղ առավոտյան ժամը 8:00-ից սկսել են փակվել Երևանի մի շարք դատարանների և որոշ մարզերի դատարանների մուտքերն ու ելքերը։

Երևանում փակ են եղել Շենգավիթ, Աջափնյակ և Դավթաշեն, Ավան և Նոր Նորք, Կենտրոն և Նորք-Մարաշ, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանների մուտքերն ու ելքերը, ինչպես նաև Վարչական դատարանի, Վերաքննիչ քաղաքացիական և Վերաքննիչ քրեական, Վճռաբեկ դատարանների մուտքերն ու ելքերը։ Փակվել են նաև Բարձրագույն դատական խորհրդի և Սահմանադրական դատարանի մուտքերն ու ելքերը։

Մարզերում փակ են եղել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (ք. Եղվարդ), Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նստավայրերի (ք. Գավառ, ք. Սևան), Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նստավայրերի (ք. Վանաձոր, ք. Սպիտակ), Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (ք. Գյումրի), Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատանարի (ք. Կապան), Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մուտքերն ու ելքերը։

Մեր հաշվարկով դատարանների աշխատանքները պարալիզացնելու գործընթացին Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում մինչև ժամը 11:00-ն մասնակցել է առավելագույնը 1350-1400 մարդ։ Ժամը 11:00-ից 12:00-ն մարդկանց թիվն աստիճանաբար նվազել է՝ հասնելով 1250-1300-ի։

Դատարանների աշխատանքների պարալիզացման գործընթացին մասնակցել են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներ, մարզետների տեղակալներ և իշխող ուժի այլ ներկայացուցիչներ։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ մայիսի 19-ին, կոչ էր արել քաղաքացիներին մայիսի 20-ի առավոտյան ժամը 8:30-ից արգելափակել բոլոր դատարանների մուտքերը և թույլ չտալ որևէ մեկի մուտք գործել դատարաններ:

 

AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն