Սխալների ուղղում Ազգային ժողովում

article-image

Սույն թվականի մայիսի 17-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքի Լուրեր բաժնում հրապարակվել էր հաղորդագրություն, որտեղ նշված էր, որ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հանդիպել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսեյ Գրոմովի հետ:

Սակայն, մենք պարզել էինք, որ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսեյ Գրոմովի հետ ոչ միայն հանդիպում տեղի չի ունեցել Ազգային ժողովում, այլև վերջինս անգամ Հայաստան չի ժամանել։ Նույն անփութությունը տեղ էր գտել նաև հաղորդագրության անգլերեն թարգմանության մեջ։

Իսկ հաղորդագրության ռուսերեն բաժնում էլ Ալեքսեյ Գրոմովը ներկայացվել էր որպես «ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ընտրական հարցերի վարչության ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ»։

Մեր հրապարակումից մեկ օր անց՝ այսօր, ՀՀ ԱԺ պաշտոնական կայքի Լուրեր բաժնում ուղղվել են անփույթ հաղորդագրության հայերեն, ռուսերեն և անգլերեն բաժինների կոպտագույն սխալները:

Հաղորդագրության սխալների ուղղումը, սակայն, չի փոխում Ազգային ժողովում առկա դիլետանտիզմի, ԱԺ նախագահի և աշխատակազմի անփույթ և անգրագետ աշխատելաոճի մասին հանրային պատկերացումները և չի վերականգնում Հայաստանի միջազգային հեղինակությանը հասցրած վնասը։

 

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն