(PHOTO) Ինչպիսի բարոյական արժեհամակարգ է թելադրում Փաշինյան ընտանիքը

article-image

Իշխանական ընտանիքը բոլոր ժամանակներում և բոլոր տեղերում, առավել ևս՝ Հայաստանի Հանրապետությունում եղել է հանրային բարոյականության օրինակ. հանրությունը երկրի քաղաքական առաջնորդների ընտանիքներին՝ կանանց և զավակներին, վերաբերվել է որպես հանրային բարձր պատասխանատվություն ունեցող անձանց, ըստ այդմ՝ քննադատել կամ դրական վերաբերմունք ձևավորել։

Թվում էր՝ ժամանակ է պետք, որպեսզի գարեջուր խմելով ու ծխելով, կիսաքանդ, կեղտոտ պատերով և փնթի տեսքով հանրությանը հայտնի Նիկոլ Փաշինյանի ընտանիքն արդեն կառավարական առանձնատներից հանրությանը ներկայանա պատշաճ տեսքով ու բարձր պատասխանատվությամբ։ Սակայն իշխանության գալուց երկու տարի անց այս ընտանիքը ոչ միայն չի պատկերացնում իր պատշաճ վարքի կարևորությունը հանրության համար ու միջազգային ասպարեզում, այլ մի բան էլ ավելի գռեհիկ է դառնում ու ընտանիքի, մոր ու զավակների մասին հանրային բարոյական չափանիշներից հեռու գնում։
 


 

Փաշինյան ընտանիքին չի էլ հետաքրքրում քննադատության այն մեծ ալիքը, որն ամեն անգամ ուղղվում է իրենց՝ իշխանական ընտանիքին ոչ հարիր պահվածքի, փնթի արտաքին տեսքի ու արարողակարգից կիլոմետրերով հեռու ոչ պատշաճ վարքագծի համար։ Վարչապետի տիկինը, որը լրագրողական գործունեության ընթացքում հանրությանը հայտնի էր դարձել ծխելով և գարեջուր խմելով նկարներով, իր նոր կարգավիճակում Ամենայն հայոց հոգևոր առաջնորդի առջև ներկայանում է կարմիր սեքսուալ հագուստով՝ առանց ամաչելու իր տեսքի համար։ Իր հակասական վարքագծով Աննա Հակոբյանը նաև ներխուժել է հանրային քաղաքական կյանք՝ թելադրելով հակասական արժեքներ, որոնք բնորոշ չեն հայ կնոջն ու մորը։ Աննա Հակոբյանը Տավուշյան պատերազմի ժամանակ խաղաղություն էր քարոզում, իսկ խաղաղ պայմաններում «կամուֆլյաժ» է հագնում ու «ֆոտոսեսիաներ անում»։
 


 

Փաշինյան ընտանիքի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ով անընդհատ «նեղվում է» լրատվամիջոցների և հանրության ուշադրությունից, առիթը բաց չի թողնում սկանդալներում հայտնվելուց, իր ճոխ իշխանական կյանքը ամենաբացասական դիտանկյունով ներկայացնելուց, վարչապետի աղջկան ոչ հարիր տեսանյութեր հրապարակելուց։ Արդեն հասուն տարիք ունեցող Մարիամը երեկ էլ նոր տեսանյութ էր հրապարակել՝ ամբողջ աշխարհին ի ցույց դնելով բաց ոտքերն ու ազդրերը՝ մինչև նստատեղ։ Ի դեպ, սա Մարիամի՝ մարմինն ի ցույց դնող առաջին հրապարակումը չէր։ Թե ինչ բարոյական օրինակ կարող է ծառայել երկրի վարչապետի 22-ամյա դուստրը իր տարիքի և իրենից ցածր տարիքի աղջիկների համար, իհարկե կվախենանք բարձրաձայնել։ Մարիամը, բացի նշվածից, չի խորշում պատեհ-անպատեհ ներխուժել քաղաքականություն ու իր հոր քաղաքական ընդդիմախոսներին հաթաթաներ տալ։
 


 

Ի դեպ, նախկինում իշխանական ընտանիքները նման վարքագծով երբեք աչքի չեն ընկել։ Իշխանական ընտանիքների անդամները չէին համարձակվում իրենց քիթը մտցնել քաղաքականություն ու օրակարգեր թելադրել կամ կռվել իրենց ամուսինների ընդդիմախոսների հետ։ Այս ամենով հանդերձ՝ Նիկոլ Փաշինյանը լրագրողական տարիներին մշտապես մտնում էր իշխանական ընտանիքներ՝ վարկաբեկելով կանանց ու զավակներին և նրանց հնարավորինս բացասական լույսի ներքո ներկայացնելով։

Այսօր Փաշինյան ընտանիքը հայտնվել է ավելի վատ վիճակում, պարզապես ի տարբերություն նախկինների` իր ընտանիքի հասցեին ասվածները իրականություն են։

Փաշինյան ընտանիքում Մարիամը միակը չէ, ով վարկաբեկում է իշխանական ընտանիքն ու ոչնչացնում ընտանիքի՝ հանրային ընկալումներում առկա բարոյական նկարագիրը։

Զինվորական պարտադիր ծառայության ընթացքում բազմաթիվ սկանդալներում հայտնված Աշոտ Փաշինյանը զինծառայությունից հետո էլ հանրությանը ներկայանում է հայ ընտանիքի միակ արու զավակին ոչ հարիր վարքագծով։ Վերջինս՝ ավագ քրոջ հետ միասին, տարված է «ՏիկՏոկ» սոցիալական ցանցում որևէ արժեք չունեցող տեսանյութեր հրապարակելով։ Թե Աշոտը ինչ օրինակ կարող է ծառայել հանրության համար, կրկին ավելի լավ է լռել։
 


 

Դե ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանին, ապա նրա խայտառակ պահվածքն ու տեսքը այնքան է քննարկվում համացանցում, որին անդրադառնալը պարզապես իմաստ չունի:
 


 

Այսքանով ամեն ինչ չի ավարտվում։ Հանրային ընկալումներում իշխանական ընտանիքի բարոյական նկարագիրը արժեզրկելուց զատ` Փաշինյաններն առհասարակ ոչնչացնում են «ընտանիք» հասկացությունը։

Փաշինյանի դրական վերաբերմունքը ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ դրսևորվում էր դեռևս այն ժամանակ, երբ նրա հիմնադրած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ էր ընտրվում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ և նրանց պաշտպան Լարա Ահարոնյանը։ Նիկոլ Փաշինյանի իրականացրած իշխանափոխության առանցքում, ի թիվս «բազմագույն» սոցիալական շերտերի, նույնպես մասնակցում էր ԼԳԲՏ համայնքը։ Իսկ հայ «ընտանիք» արժեքին վերջնական հարվածը եղավ այն ժամանակ, երբ արդեն վարչապետ Փաշինյանը Ազգային ժողովի բարձր ամբիոնից իր անձնական երաշխավորության տակ վերցրեց ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին։

«Հայ ընտանիքի» նկարագիրը ոչնչացնող, ընտանիքի վերաբերյալ հանրային բարոյականության չափանիշները ոտնատակ անող Փաշինյանները վնասում են նաև Հայաստանի Հանրապետության միջազգային վարկը՝ այս ռեյտինգային սանդղակում գերազանցելով Ալիևներին։
 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն