(VIDEO) Իշխանությունը տապալել է բանակցությունները և բերել պատերազմ. Սուրեն Սարգսյան

article-image

Աշխարհը երկրորդ աշխարհամարտից հետո էապես փոխվել է։ Փոխվել է նաև Խորհրդային միության փլուզումից հետո։ Այսօր մենք դեռևս ԽՍՀՄ փլուզման հետևանքներն ենք զգում։ Հետցնցումները զգացվում են նաև Հարավային Կովկասում, Եվրոպայում, Միջին Ասիայում և Մերձավոր Արևելքում։ Այս մասին «AntiFake զրույց» հաղորդման ժամանակ Դավիթ Ֆիդանյանի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

Սարգսյանը նշեց, որ այսօր միջազգային իրավունքը իր տեղը զիջել է քաղաքական պրագմատիզմին։ 

«Այսօր պետությունները մշակում են սկզբունքներ, օրինակ ԱՄՆ-ն մշակել է իր արտաքին քաղաքականության հիմնական կոնցեպտներից մեկը, որ իր համար սկզբունքային է լինելու մարդու իրավունքները։ Սակայն ԱՄՆ-ի դաշնակիցը Սաուդյան Արաբիան է, որտեղ մարդու իրավունքների մասին խոսք չկա, ինչու՞ չէ, նաև Թուրքիան է, որտեղ նույնպես վիճակը վատ է։  Այսինքն, մի կողմից գործ ունենք հռչակված արժեքների հետ, իսկ մյուս կողմից՝ պրագմատիկ քաղաքականության»,- նշեց միջազգայնագետը։ 

Սարգսյանի խոսքով՝ այսօր Իրանի շուրջ տեղի են ունենում իրադարձություններ, որոնք լրջագույն վտանգ են պարունակում հայկական կողմի համար։ Այն, ինչ պետք է անի Հայաստանը, իրենից ենթադրում է ռազմական և տնտեսական հզորացում, որը բնականաբար այս իշխանություններից սպասելի չէ։ 

Խոսելով իշխանությունների գործողությունների մասին՝ Սարգսյանը նշեց, որ ներկա իշխանությունները տապալել են ամեն ինչ։

«Իշխանությունը տապալել է բանակցությունները և բերել պատերազմ»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ընդդիմության քայլերին, ապա Սարգսյանը նշեց, որ յուրաքանչյուր ոք, ով դեմ է այս ազգակործան գործընթացներին, անելիք ունի։

 

 


Դիտե՛ք «AntiFake Զրույց» հաղորդումը


  

  


Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն