Ես, որպես այս ռեժիմի քաղաքական հրահանգները կատարած դատավորի ապօրինություններից տուժած և անհիմն կալանավորված մարդ, պատրաստ եմ լիարժեք աջակցել թափանցիկ հետաքննությանը. Արսեն Բաբայան

article-image

Antifake.am-ը շատ կարևոր նախաձեռնություն է սկսել, որի ընթացքում հետաքննություն է իրականացնելու և հրապարակելու է այն դատավորների ցանկը, որոնց ապօրինի գործողություններով բռնաբարվել է օրինականությունը և տուժել են մեր քաղաքացիները, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության վարչության անդամ Արսեն Բաբայանը։ 

«Ես, որպես այս ռեժիմի քաղաքական հրահանգները կատարած դատավորի ապօրինություններից տուժած և անհիմն կալանավորված մարդ, պատրաստ եմ լիարժեք աջակցել antifake.am-ի արդար ու թափանցիկ հետաքննությանը: Հայաստանում քաղաքական իշխանության  կողմից հրահանգավորվող դատավորներ չպետք է լինեն, համակարգը պիտի մաքրենք  այդպիսիներից և այստեղ շատ կարևոր է ապօրինի դատական ակտերի զոհ դարձած մեր քաղաքացիների վկայությունները:

Հայաստանում արդարությունը հատատելու ենք, իսկ արդարադատության փոխարեն քաղաքական իշխանության կամքը կատարած դատավորներին ուղարկելու ենք բանտ: Չկասկածեք», - նշել է նա։

Աղբյուր` AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն