«Եռյակի հանրահավաք անցկացնելու որոշումը որևէ կապ չունի դատարանում Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցի քննության հետ»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը:
«Դրա կազմակերպման մասին Եռյակի անդամ քաղաքական ուժերի ներկայացուցիչներն արտահայտվել են վաղուց։
Իսկ Հայաստանում կորոնավիրուսի համավարակը ապաշնորհության և ապիկարության հետևանքով կառավարել չկարողանալու ողջ պատասխանատվությունը կրում է իշխող քաղաքական ուժը, և դա լավ գիտե ժողովրդի շրջանում արդեն իսկ լեգիտիմությունը կորցրած իշխանական միավորը, որը նույնիսկ համաճարակային իրավիճակի մեղքն էր բարդում նույն այդ ժողովրդի վրա։
Թե բա «ժողովրդի իշխանություն»»,- գրել է Բաբայանը։
Աղբյուր՝ AntiFake.am