(VIDEO) ՍԴ նախագահի պաշտոնի համար եղել է մեկ ինքնաառաջադրում և մեկ առաջադրում. Արևիկ Պետրոսյան

article-image

ՀՀ ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ լրատվամիջոցների  հարցը կրկին քննարկվել է Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստի ժամանակ, խնդիրը բարձրացվել է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի կողմից, ով հետո հետ է վերցրել հարցը:

Արևիկ Պետրոսյանը անդրադարձել է նաև երեկ լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությանը, որ ինքը նույնպես դեմ է եղել լրատվամիջոցների կողմից նիստի լուսաբանմանը: «Դա իրականությանը չի համապատասխանում, որովհետև ես սկզբունքորեն կողմ եմ եղել լուսաբանում իրականացնելուն և որևէ առարկություն չեմ ունեցել»,- մեկնաբանել է Պետրոսյանը:

Պետրոսյանը, անդրադառնալով Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությանը, տեղեկացրել է, որ ՍԴ նախագահի պաշտոնի համար եղել է մեկ ինքնաառաջադրում և մեկ առաջադրում: Լրագրողի այն դիտարկմանը, թե Երվանդ Խունդկարյանը ինքնաառաջադրվել է, իսկ առաջադրվել է Արմեն Դիլանյանի թեկնածությունը` Արևիկ Պետրոսյանը նշել է, որ այն մասամբ է համապատասխանում իրականությանը: Նա նաև նշել է, որ ՍԴ նախագահի պաշտոնում չի առաջադրվի, իսկ իր թեկնածության առաջադրվելու դեպքում ինքնաբացարկ կհայտնի: 

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութը՝ Tert.am լրատվականից:

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն