Ձեռնաշղթաներով բերման է ենթարկվել Արթուր Դանիելյանը՝ Նիկոլ Փաշինյանին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու սպառնալիքի համար (տեսանյութ)

article-image

Քիչ առաջ 6 ոստիկաններ «Ադեկվատ» հասարակական կազմակերպության գրասենյակից ձեռնաշղթաներով բերման են ենթարկել ՀԿ նախագահ, հասարակական գործիչ Արթուր Դանիելյանին։ Ոստիկանները որպես հիմք ներկայացրել են Նիկոլ Փաշինյանին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու սպառնալիքը։

Թարմացված. ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից AntiFake.am-ին հայտնեցին, որ Արթուր Դանիելյանը բերման է ենթարկվել ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու սպառնալիքի համար, ինչի կապակցությամբ Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունից հրաժարվեցին այլ մանրամասներ հաղորդել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն