Հերթական չբացահայտված գործը մնաց դարակում.... Աստղիկ Ավետիսյանը՝ որդուն ծեծի ենթարկելու գործի մասին

article-image

Օրերս ստացա դատաբժշկի փորձաքննությունը որդուս վրա հարձակման և ֆիզիկական վնասվածքներ հասցնելու առնչությամբ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը, ով ավելի վաղ հայտնել էր, որ որդուն ծեծի են ենթարկել:

«Գիտե՞ք Հայաստանում ինչպես են փորձաքննություն իրականացնում, երբ մարդն արդեն ի վիճակի է քայլել, վերքերն ու վնասվածքներն արդեն լավացել են, արտաքին դաշտում որևէ նկատելի բան չկա, այ հենց այդ ժամանակ տուժածը հայտնվում է դատաբժշկի մոտ: Արդեն պատկերացնում եք չէ՞, թե ինչ փորձաքննություն է իրականացվում: Պարեկային ծառայությունը, Ոստիկանությունը, Քննչական կոմիտեն, Դատախազությունն իրենց գործառույթները թողած չգիտես ինչո՞վ են զբաղված: Տեսախցիկներ հայտնաբերված չեն, կասկածելի ոչինչ չկա….Վաղը ձեր երեխաներն էլ են հայտնվելու այդ իրավիճակում, որովհետև մեր երկրում ամենաթողությունը, անդաստիարակ վարքագիծը, խուլիգանությունն ու ցինիզմն ամենաբարձր մակարդակում են:

Ի դեպ, իմ հրապարակումից հետո մի քանի օր աշխատեցին և ամեն ինչ ավարտվեց: Հերթական չբացահայտված գործը մնաց դարակում.... Գործը կարող եք փակել, ձեզ նեղություն մի՛ տվեք, գրեք, որ անկարող եք հանցագործությունը բացահայտել, ես սպասում եմ ձեր գրավոր պատասխանին։

Ի դեպ, ՀՀ գլխավոր դատախազություն, դեպքի առնչությամբ հաղորդագրություն եք տարածում ու անչափահասի անուն, ազգանուն, հայրանունն ամբողջությամբ բացված գրում եք, որ ի՞նչ անեք: Ամենատարրական հարցերում նույնիսկ տգիտությունն է առաջնային:

Այս ընթացքում մի բան էլ հասկացա, որ այս իշխանությունը սիրում է, որ իրեն հայհոյեն, նա չի սիրում, երբ մասնագիտական կարծիք է հնչում....»,- գրել է նա:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն