Բայդենի կազմակերպած «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովը այլոց դասեր տալու փորձ է․ Պեսկով

article-image

Նահանգների նախագահ Ջո Բայդենի կազմակերպած «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովը այլոց դասեր տալու փորձ է, և երկրների ինքնիշխան գործն է մասնակցել այդ դասին։

Լրագրողները հիշեցրել են, որ արդեն երկրորդ անգամ համաժողովին մասնակցում է «Ռուսաստանին մոտ համարվող Հայաստանը»: «Միացյալ Նահանգները, չնայելով որևէ բանի, դեռ հավակնում է լինել այսպես կոչված ժողովրդավարության համաշխարհային ուսուցիչը: Եվ ահա այժմ երկրորդ փորձն է անում որպես ուսանողների համախմբելու մի շարք երկրների՝ այնտեղ բարոյականության դասեր տալու համար։ Նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել այս դասին, իրենց ինքնիշխան գործն է: Այնուամենայնիվ, պետությունները առաջին և երկրորդ կարգի բաժանելու փորձերն այժմ շատերի կողմից ժպիտով են ընկալվում», - ասել է Պեսկովը, շեշտելով՝ Մոսկվան այդ համաժողովը լուրջ իրադարձություն չի համարում։

Այսօր և վաղը անցկացվող առցանց համաժողվին նախատեսված է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն