Մոսկվայի և Թբիլիսիի միջև կապերը զարգանում են՝ չնայած ճնշումներին. ՌԴ ԱԳՆ

article-image

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտնել Է, որ «չնայած դրսից աճող ճնշումներին և դիվանագիտական ​​հարաբերությունների բացակայությանը», Մոսկվայի և Թբիլիսիի միջև կապերը զարգանում են, առաջին հերթին՝ առևտրատնտեսական ոլորտում։

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է RTVI լրատվամիջոցից: Որպես օրինակ դիվանագետը նշել է Ռուսաստանի և Վրաստանի երկկողմ առևտրաշրջանառությունը, որը 2022 թ.-ին աճել է ավելի քան 50 %-ով։ Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2023 թ. հունվարից Վրաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 2,487 միլիարդ դոլար: Ռուսաստանը Թուրքիայից հետո դարձել է Վրաստանի երկրորդ առևտրային գործընկերը (2,806 միլիարդ դոլար), երրորդ տեղում Չինաստանն Է (մոտավորապես 1,863 միլիարդ դոլար):

Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Մոսկվայի և Թբիլիսիի համատեղ աշխատանքը «երկու պետությունների միջև գործող միակ ավտոմոբիլային ճանապարհի անխափան շահագործումն ապահովելու ուղղությամբ» «ռուս-վրացական հաջող համագործակցության» օրինակ է։ «Վրացական կողմից իրականացվում Է ավտոճանապարհների ենթակառուցվածքի արդիականացում, ներառյալ` թունելի կառուցումը Խաչի լեռնանցքի տակ: Մեր կողմից ընդլայնվում է Վերին Լարսի անցակետը։

Սահմանի երկու կողմերում էլ համակարգվում են գործողությունները, որպեսզի կանխվի այս տրանսպորտային զարկերակի թողունակության նվազումը», -ընդգծել Է փոխնախարարը։

Միխայիլ Գալուզինն անդրադարձել է նաև տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցերին: «Հարավային Կովկասում անվտանգության ապահովման հարցերը մնում են երկու երկրների ուշադրության կենտրոնում, որոնց քննարկումը բազմակողմ ձևաչափով՝ Աբխազիայի, Վրաստանի, Հարավային Օսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի մասնակցությամբ, ԵՄ-ի, ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի համանախագահությամբ, անցկացվում Է Անդրկովկասի շուրջ Ժնևի միջազգային քննարկումների շրջանակներում», - նշել Է դիվանագետը:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն