Լեռնային Ղարաբաղում իրավիճակը հղի է լուրջ ապակայունացման վտանգով. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար

article-image

Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Աֆղանստանում շարունակում է լարված մնալ՝ ստեղծելով ապակայունացման վտանգ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմագամբեթովը ՀԱՊԿ-ի քարտուղարության և համատեղ շտաբի ղեկավարության ընդլայնված նիստում:

«Կովկասյան տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկար տարիների հակասությունների հետևանքով», - մեջբերում է նրա խոսքը «Интерфакс» գործակալությունը:

Թասմագամբեթովի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հետ կապված ռիսկերի պատճառով իրավիճակը հղի է լուրջ ապակայունացման վտանգով։

«Կենտրոնաասիական տարածաշրջանում ևս անհանգիստ է՝ մեծանում է ծայրահեղական գաղափարախոսության և ահաբեկչական խմբավորումների ներթափանցման վտանգը ՀԱՊԿ-ի դաշնակիցների տարածք: Առանձնակի մտահոգիչ են Աֆղանստանի տարածքից եկող բարդ սպառնալիքները», - ասել է Թասմագամբեթովը:

Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ը մշտապես աշխատում է առկա և նորից ի հայտ եկող մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու մեխանիզմի կատարելագործման ուղղությամբ։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն