Նիկոլ Փաշինյանը չհերքեց, որ իր նախկին խորհրդականը գաղտնի ու առանձին բանակցել է ադրբեջանցիների հետ. Արփինե Հովհաննիսյան

article-image

«Հարգե՜լի հերոսական ԱԱԾ՝ յուր գործակալ փնտրող ղեկավարով, դուք ՀՀ քրեական օրենսգրքի ոչ մի արարք չե՞ք տեսնում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող քաղաքացի Փաշինյանի ասածների մեջ»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել արդարադատության նախկին նախարար, «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:

«Քաղաքացի Փաշինյանը չհերքեց այն, ինչին մարդիկ ուզում էին չհավատալ։

Նա չհերքեց այն, ինչը գրում է ադրբեջանական մամուլը ու բարբաջում նրանց նախագահը։

Նա չհերքեց, որ Ալիեւին խնդրել է չկրակել, որ այստեղ «ներքին թշնամի» կալանավորի, նա չհերքեց, որ իր նախկին խորհրդականը գաղտնի ու առանձին բանակցել է ադրբեջանցիների հետ։

Նա սա անվանեց կոնֆիդենցիալ ինֆորմացիայի արտահոսք, որին ի պատասխան ինչպես բնորոշ է դեղին լրագրողին սպառնաց՝ թե բա ես էլ քո մասին ինֆորմացիա ունեմ, կհրապարակեմ։

Նախ՝ հրապարակի, թող իրենք էլ խառնվեն իրար, ինչպես մենք, բացի այդ, մեղքդ աննշան կթեթեւացնես պատմության, հայ ժողովրդի ու դատարանի առաջ։ Կյանքումդ գոնե մի օգուտ տուր՝ թշնամուդ վնաս տուր»,- գրել է Հովհաննիսյանը։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն