Նիկոլ Փաշինյանն այսօր չհերքեց, որ իր «կիրթ» ընկերոջ հետ սեպարատ բանակցությունների մեջ է եղել ժողովրդի թիկունքում. Նարեկ Սամսոնյան

article-image

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է.

«Պետական դավաճանները

Նիկոլ Փաշինյանն այսօր չհերքեց, որ իր «կիրթ» ընկերոջ հետ սեպարատ բանակցությունների մեջ է եղել ժողովրդի թիկունքում: Վստահ եմ Նիկոլը կհերքեր, եթե ալիևենք ավելի ծանրակշիռ ու վտանգավոր փաստարկներ չունենային, բայց ցավոք սրտի նիկոլենք անցել են պետական դավաճանության ռուբիկոնը:

Հիմա առավել քան պարզ է դառնում, թե ինչու պետական դավաճանների կառավարությունը չէր պատասխանում Ալիևի հոխորտանքներին, ինչու էին անարձագանք թողնում ադրբեջանական հայատյացությունը աշխարհի տարբեր ամբիոններում: Նիկոլենք վախենում էին, որ Իլհամը կխոսի ու բոլորին պարզ կդառնա ստի ու կեղծիքի իշխանության դավաճանությունը:

Երեկ էլ իրենց ներքին լսարանին հանդարտեցնելու համար Փաշինյանի թիմը ներքին խողովակներով հիմնավորում էր իբր այդ հանդիպումները «բանակցություններն հետաձգելու համար են արվել»: Չի աշխատելու այս «հիմնավորումը», տիկնայք և պարոնայք, չի աշխատելու քանի որ անկախ ձեր մեկնաբանությունից ձեր արածի արդյունքը չի փոխվում, իսկ այդ արդյունքը միարժեք է` Պետական դավաաճանություն:

Շատ շուտով էս ամենին կտրվի նաև քրեաիրավական մեկնաբանություն»:

Աղբյուր` AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն