ՍԴ-ում ուժերի այնպիսի հարաբերակցություն է ձևավորվել, որ կարող են անվերջ նախագահ չընտրել, և դատարանը պարալիզացվի. «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Եռօրյա քննարկումներից հետո ՍԴ-ում այդպես էլ չկարողացան նախագահ ընտրել։ Միակ թեկնածուի՝ Երվանդ Խունդկարյանի օգտին փակ քվեարկությամբ 2 կողմ ձայն է գրանցվել, 3՝ դեմ։ Քվեարկությանը չեն մասնակցել Վահե Գրիգորյան-Արման Դիլանյան, ինչպես նաեւ Հրայր Թովմասյան-Արեւիկ Պետրոսյան զույգերը։ Փաստորեն, իշխանությունը սկզբում Խունդկարյանին խոստանում է ՍԴ նախագահի պաշտոնը, հետո «քցում» նրան։

Պատահական չէ, որ Հրայր Թովմասյանի կողմից առաջադրված Աշոտ Խաչատրյանը հրաժարվեց պայքարից, որպեսզի իշխանությունը Խունդկարյանին համոզի, որ ամեն ինչ արեցին իր ընտրության համար։ Ինչ զարգացումներ կհաջորդեն տապալված ընտրություններին, դժվար է կանխատեսել, մի բան հստակ է, որ թե՛ հների, թե՛ նորերի շահերն այս հարցում համընկնում են, որ Խունդկարյանը չդառնա ՍԴ նախագահ։ Ի դեպ, ՍԴ-ում ուժերի այնպիսի հարաբերակցություն է ձեավորվել, որ կարող են անվերջ նախագահ չընտրել՝ ոչ մեկը չկարողանա համապատասխան ձայներ ստանալ, եւ դատարանը պարալիզացվի։ Ըստ էության, իշխանությունն իր համառ ջանքերով հասավ նրան, որ ՍԴ-ում ճգնաժամային իրավիճակ ստեղծվեց»։

Շարունակությունը կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Աղբյուր՝ «Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն