«Ունեմ մեկ զարմիկ, ում նշանակել եմ ինձ օգնական, ունեմ ևս մեկ ազգակցական բարեկամ, ում նշանակել եմ ինձ խորհրդական». Գարիկ Սարսգյան

article-image

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է մարզպետարանում աշխատանքի ընդունել իր բարեկամներին, պատասխանեց. «Մենք ունենք կրթված բարեկամներ, հարազատներ, ընկերներ, ովքեր կարող են պաշտոններ զբաղեցնել թե՛ մեր ենթակայության տակ գործող հիմնարկներում, թե՛ առհասարակ ՀՀ-ում, նրանք իրենց տեղը պետք է գտնեն, աշխատանք պետք է ունենան: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ես պաշտոնի եմ նշանակել իմ հարազատին կամ բարեկամին, ասեմ` հայեցողական պաշտոն է։ Ունեմ մեկ զարմիկ, ում նշանակել եմ ինձ օգնական, ունեմ ևս մեկ ազգակցական բարեկամ, ում նշանակել եմ ինձ խորհրդական։ Գտել եմ, որ իրենց աշխատանքը կարող է արդյունավետ լինել»:

Մարզպետը նաև ասել է, որ բարեկամներին պաշտոն տալուց առաջ հաշվի է առել նրանց աշխատանքային փորձն ու կրթությունը։ Լրագրողի հարցին, թե նախկինում ՀՀԿ-ն էլ այս կերպ էր արդարանում, Գարիկ Սարգսյանն արձագանքել է. «Ես ամենևին չեմ արդարանում, արդարանալու համար կասեի՝ ո՛չ, իմ բարեկամն ու ազգականը չեն։ Բայց ասեմ`՝ եթե որոշել եմ ինչ-որ մեկին վստահել աշխատանք, բայց նա իր աշխատանքով վնասելու է մեր ընդհանուր գործին, ապա մեկ վայրկյան չեմ հապաղի ու աշխատանքից կհեռացնեմ։ Այնպիսի տպավորություն չլինի, թե ատամներով պահում եմ նրանց»։

Գարիկ Սարգսյանի պատասխանից կարելի է եզրակացնել, որ ներկայիս իշխանության ներկայացուցիչները, որոնք նախկին իշխանությանը մեղադրում էին խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով իրենց բարեկամներին և հարազատներին տարբեր պաշտոնների նշանակելու մեջ, շարունակում են նույն կերպ։ Այս հարցում ևս «լավագույն ավանդույթները» շարունակվում են։

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

 

Հեղինակ՝ Իրինա Դանիելյան
 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն