Նիկոլ Փաշինյանը հերքում է իր հորինած «դավաճանների մասին տեսությունը» (տեսանյութ)

article-image

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո իշխանությունը սրերով է ընդունում ցանկացած քննադատություն և այդ ամենին զուգահեռ շարունակում պնդել, որ իրենց իշխանությունը ընդդիմախոսներին ազատ խոսքի իրավունք է շնորհել:

Նման պայմաններում որոշ իշխանավորներ անում են հակասական և, միգուցե, չմտածված հայտարարություններ, ինչի հետևանքով հաճախ ստիպված են լինում սրբագրել իրենց իսկ կողմից ասված խոսքերը:

Նման դեպքի ականատես եղանք նաև օրերս, երբ համացանցում սկսվեց քննարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցը և դրանում առկա թեզերը և պնդումները: Հարցազրույցի ընթացքում քննարկվեց նաև «դավաճանների» թեման:

Ընդամենը օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ ովքեր իրենց, տվյալ դեպքում` իշխանությանը, մեղադրում են պետական դավաճանության մեջ, հենց իրենք են պետական դավաճանները:

Իսկ հայտարարությունից օրեր անց Փաշինյանը, «Շանթ» հեռուստաընկերությունում պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ըստ Փաշինյանի՝ դավաճանը նա է, որ նրանց (իշխանություններին) մեղադրում է դավաճան լինելու մեջ, պատասխանեց՝ ասելով. «Ոչ, ոչ։ Բացարձակապես դրա մասին չէ խոսքը։ Ես ոչ մեկին չեմ մեղադրել դավաճան լինելու մեջ»։

Սա առաջին նման որակումը չէ իրենց քննադատողներին կամ քաղաքական հակառակորդներին, և եթե ոչ նման բաց տեքստով, ապա անուղղակի կերպով իշխանության որոշ ներկայացուցիչներ իրենց խոսքերում անուղղակիորեն կրկնել են Փաշինյանի խոսքերը:

Ստեղծված իրավիճակը փաստում է այն մասին, որ իշխանության ներկայացուցիչները Փաշինյանի գլխավորությամբ շատ հաճախ անում են հայտարարություններ՝ չմտածելով հետևանքների մասին, և որևէ իրավիճակի «բախվելով»`  նրանք ստիպված են լինում իրենց իսկ կողմից «ասվածի տակից դուրս գալ»: Սա վկայում է ոչ միայն  անփորձության, այլև քաղաքական կարճատեսության մասին, ինչն էլ ժամանակի ընթացքում շտկվելու փոխարեն էլ ավելի խորը արմատներ է գցում և հիասթափեցնում գիտակից հասարակությանը:

 

Հեղինակ՝ Մարի Ավագյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն