Վահե Գրիգորյանն իսկապես եղել է Քոչարյանի կողմից առաջմղման ներկայացված դատախազների ցանկում (Փաստաթուղթ). Aysor.am

article-image

Aysor.am. «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն այսօր ԱԺ-ում հարց ուղղեց Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանին՝ կապված նրա կենսագրության որոշ դրվագների հետ:

Գորգիսյանն, ընթերցելով Վահե Գրիգորյանի կենսագրության այն դրվագը, որ 1999թ.-ին զորակոչվել է բանակ և նույն ժամանակահատվածում աշխատանքի է անցել Արցախի զինվորական դատախազությունում՝ որպես դատախազի օգնական, հարց ուղղեց՝ արդյոք այդ թվերին հնարավո՞ր էր առանց լուրջ կապերի ու ծանոթությունների առաջնագծում ծառայելու փոխարեն, նման բարձր պաշտոն ստանալ դատախազությունում:

Վահե Գրիգորյանը պատասխանեց, որ համալսարանն ավարտելուց հետո զորակոչվել է Արցախ՝ զինծառայության, ապա կարճ ժամանակ անց ծառայությունը շարունակել է Արցախի դատախազությունում՝ ենթարկվելով վերադասի հրամանին:

Գևորգ Գորիգսյանը նաև հարց ուղղեց՝ ինչպե՞ս է ստացվել, որ Վահե Գրիգորյանը 1999 թ. հայտնվել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջմղման ներկայացված դատախազների ցուցակում: Այս հարցին, սակայն, Գրիգորյանը չպատասխանեց՝ ասելով, թե տեղյակ չէ՝ ի՞նչ ցուցակի մասին է հարցը:

Մինչդեռ Aysor.am-ին Arlis կայքում անցկացրած կարճ ուսումնասիրության արդյունքում հաջողվեց գտնել Ռոբերտ Քոչարյանի՝ 1999 թ. ստորագրած հրամանագիրը, համաձայն որի՝ դատախազների առաջմղման ցուցակի 103-րդ համարը հենց ՍԴ դատավորի ներկայիս թեկնածու Վահե Գրիգորյանն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն