Ստեփանակերտում եռյակ տղաներ են ծնվել

article-image

Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության» պահպանման կենտրոնում մայիսի 25-ին եռյակ ծնունդ է գրանցվել։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Մոր և մանկան առողջության» պահպանման կենտրոն ՓԲ ընկերության  գործադիր տնօրեն Վարդգես Օսիպովն ասել է, որ երեք նորածիններն էլ տղաներ են:

«Եռյակը լույս աշխարհ է  եկել 1 կգ 610 գրամ, 1 կգ 600 գրամ և 1 կգ 400 գրամ քաշով, իսկ  ծննդաբերությունն իրականացվել է կեսարյան հատումով»,-նշել է Վ. Օսիպովը՝ հավելելով, որ  երեք եղբայրները չհասունացած են լույս աշխարհ եկել  և ստանում են համապատասխան խնամք ու բուժում։

Նրա խոսքով՝ նորածինները դուրս կգրվեն միայն այն ժամանակ, երբ նրանց առողջական վիճակը թույլ կտա։ Առնվազն 15 օր նրանք դեռ կլինեն  բժիշկների վերահսկողության տակ։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն