ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ. Անձնակազմի մարտական ոգին բարձր է, պատրաստ է կատարելու հետագա առաջադրված բոլոր խնդիրները և հասցնելու իր տրամաբանական հաղթանակին

article-image

Երկօրյա համառ մարտերը բնավ չեն ընկճել մեր անձնակազմին, ընդհառակը, այդպիսով Արցախյան բանակի երիտասարդ սպաները և զինվորները ձեռք են բերում մարտական գործողությունների վարման հարուստ փորձ և հմտորեն տիրապետում են մարտավարական նոր հնարքների: Այս մասին Արցախի տեղեկատվական շտաբում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնել է Արցախի Հանրապետության ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը։

«Անձնակազմի մարտական ոգին բարձր է, պատրաստ է կատարելու հետագա առաջադրված բոլոր խնդիրները և հասցնելու իր տրամաբանական հաղթանակին: Մենք ուժեղ ենք, քան երբևէ, քանի որ մեզանից յուրաքանչյուրը գիտակցում է, որ նժարին դրված է հայ ժողովրդի արցախյան հատվածի ֆիզիկական գոյության հարցը», - հայտնել է Սարգսյանը։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն