Infocheck.am. ՌԴ-ում ՀՀ դեսպանը արցախցիների տարհանման մասին որևէ հայտարարություն չի արել

article-image

Ռուսական լրատվակայքերից մեկը, մեջբերելով ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի՝ «Эхо Москвы»-ի տված հարցազրույցից մի հատված, հայտնել էր, թե Հայաստանը մշակում է Լեռնային Ղարաբաղի բնակչության տարհանման պլանը։ Հղում անելով լրատվականին՝ «politik.am»-ը «Հայաստանը մշակում է Ղարաբաղի բնակչության տարհանման պլանը» վերտառությամբ նյութ էր հրապարակել՝ նշելով.

«Հայաստանի իշխանությունները քննարկում են Լեռնային Ղարաբաղի բնակչությանը տարհանելու հնարավորությունը՝ կապված Ադրբեջանի հետ տարածաշրջանում բախումների հետ»:

Ուսումնասիրելով ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի՝ «Эхо Москвы»-ին տված հարցազրույցը, հայտնում ենք, որ դեսպանը չի խոսել բնակչության տարհանման որևէ պլանի մասին։ Ինչպես «Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հետ զրույցում նշեցին ՌԴ-ում ՀՀ դեսպանատնից՝ Վ. Տողանյանի խոսքերը ներկայացվել են կոնտեքստից կտրված։

Հարցազրույցի ժամանակ դեսպանը, խոսելով մոբիլիզացման գործընթացի մասին, շեշտում է՝ Ստեփանակերտում հայտարարվում է «օդային տագնապ», մարդիկ թաքնվում են նկուղներում և ռմբապաստարաններում, սակայն որևէ խոսք չկա տարհանման կազմակերպման մասին։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ Արցախի Հանրապետությունում չկա մասսայական տեղահանում։ Ավելին՝ ՀՀ ԱԱԾ-ն արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անել քաղաքացիներին մարդասիրական և հայրենասիրական մղումներից ելնելով անգամ Արցախի բնակչությանը ապաստարաններ տրամադրելու մասին գրառումներ չկատարել։

Աղբյուր՝ Infocheck.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն