Կոկորդիլոսաբուծարանի ծրագրին աչք տվող կարող են լինել բնապահպանական խնդիրներ բարձրացնողները. Գարիկ Սարգսյանի «արդարացումը»

article-image

Օրեր առաջ համացանցում Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը կոկորդիլոսների թեման կրկին օրակարգային էր դարձրել: Հումորային վերաբերմունքը այդ թեմայի վերաբերյալ  խիստ մտահոգիչ է, քանի որ այն լի է սպառնալիքներով, իսկ նման ներդրումը իրատեսական չէ Հայաստանի պայմաններում:

Ինչպես ներկայացրել էինք նախորդ հրապարակման մեջ, այն երկրներում, որտեղ առկա է կոկորդիլոսաբուծարան, կոկորդիլոսների խնամքով զբաղվում են այդ ոլորտում մասնագիտացած մարդիկ, քանի որ նրանք երկար տարիներ շփվել են կոկորդիլոսների հետ և գիտեն ինչպես վարվել նրանց հետ: Իսկ տվյալ ոլորտում մասնագիտանալը բնապահպանները համարում են անիրատեսական: Իսկ թե ստեղծվելիք  բուծարանում տեղաբնակները ինչպես էին աշխատելու` չվտանգելով իրենց կյանքը, մնում էր անհասկանալի:

Նախորդ հրապարակմամբ նաև ներկայացրել էինք, որ ներդրումային ծրագիրը պետք է սկսվեր մայիսի 1-ից, սակայն մինչ մայիսի 1-ը անգամ հողհատկացում չէր կատարվել:

Այսօր էլ իրավիճակը նույնն է: Մինչ օրս հողհատկացում չի կատարվել և ծրագրի վերաբերյալ մի շարք ընթացակարգերը կարգավորված չեն: Այս մասին վերջերս հայտարարեց Գարիկ Սարգսյանը:

Բացի այդ, Գարիկ Սարգսյանը լրագրողի այն հարցին, թե հնարավոր է համացանցային աղմուկից հետո ներդրողը այլևս չի ցանկանում ներդում կատարել, Գարիկ Սարգսյանը պատասխանել է, որ սնահավատ չէ, բայց այդ ծրագրին, կարող է, աչքով տան բնապահպանական խնդիրներ բարձրացնողները: Հետևաբար ծրագրի չիրականացման և տապալման պատճառը արդեն առկա է. իրեն սնահավատ մարդ չհամարող Գարիկ Սարգսյանը հայտարարում է, որ բնապահպանական խնդիրներ բարձրացնողները աչքով են տալիս և խափանում ծրագրի իրագործումը:

Վերջինս շարունակում է իր հայտարարություններում այս թեման հումորի  վերածել և  անլրջացնել Հայաստանի պայմանների համար անիրատեսական այդ ներդրումային ծրագիրը:

Նախորդ հոդվածում մանրամասն ներկայացված են տվյալ ներդրումային ծրագրում առկա սպառնալիքները, և թե ինչու է տվյալ ներդրումը միֆ։

 

Հեղինակ՝ Մարի Ավագյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն