ԵԽԽՎ մշտադիտարկողները Ադրբեջանին և Հայաստանին կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցային սեղան

article-image

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդներն Ադրբեջանին և Հայաստանին կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ երկխոսության:

«Մենք ծայրահեղ մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների մեկնարկով և դրանց սրմամբ, որոնք սպառնում են տարածաշրջանային կայունությանը: Մենք խորապես ցավում ենք զինվորականների և քաղաքացիների շրջանում արձանագրված կորուստների համար, որոնց մասին երկու կողմերն էլ հայտնել են»,- իրենց հայտարարության մեջ նշել են շվեդ Բորիանա Օբերգն ու ֆինն Կիմո Կիլյունենը և Ադրբեջանի հարցով համազեկուցողներ ավստրիացի Շտեֆան Շեննահն ու բրիտանացի Ռոջեր Գեյլը:

«Կոչ ենք անում կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, թուլացնել լարված իրավիճակը և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ Մինսկի խմբի ձևաչափում: Բացի այդ, մենք կոչ ենք անում Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին զերծ մնալ ցանկացած գործողություններից կամ քննարկումներից, որոնք կարող են նպաստել լարվածության ավելացմանը և անկայունությանը այս տարածաշրջանում: Մենք կրկին հայտարարում ենք, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա»,- ընդգծել են մշտադիտարկողները:

«Ինչպես մեր համատեղ հայտարարության մեջ՝ 2020-ի հուլիսին նշել ենք, երբ բախումներ տեղի ունեցան հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, մենք կարևորում ենք Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ստանձնած այն հստակ պարտավորությունը, որ նրանք պետք է լուծեն իրենց միջև առկա հակամարտությունները միայն խաղաղ միջոցներով»:

«Վեհաժողովը պատրաստ է խորհրդարանական մակարդակով նպաստել խաղաղ բանակցությունների համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը»,- եզրափակել են համազեկուցողները:

Խորհրդականները նաև ուշադրություն են հրավիրել «Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների պարտավորվածություններին՝ իրար միջև հակամարտությունները միայն խաղաղ ուղիներով կարգավորելու հարցով»:

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն