Աշոտ Խաչատրյանը պաշտոնական գրությամբ դիմել է Սահմանադրական վերահսկողության մարմինների եվրասիական ընկերակցության գործող նախագահ Կայրաթ Մամիին

article-image

Ս.թ. սեպտեմբերի 29-ին Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող Աշոտ Խաչատրյանը պաշտոնական գրությամբ դիմել է Սահմանադրական վերահսկողության մարմինների եվրասիական ընկերակցության գործող նախագահ, Ղազախստանի Հանրապետության սահմանադրական խորհրդի նախագահ Կայրաթ Մամիին:

Դիմելով վերոնշյալ կազմակերպության գործող նախագահին և ներկայացնելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունները՝ Ա. Խաչատրյանը հրավիրել է եվրասիական տարածաշրջանի գործընկերների ուշադրությունը միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար սկզբունքների կոպտագույն խախտումների վրա և առաջարկել է ձեռնարկել արդյունավետ գործողություններ կասեցնելու Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն