Հակառակորդը ունի 350-360 զոհ, մոտ 600 վիրավոր. Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է հակառակորդի կորուստները

article-image

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է սահմանում տիրող իրավիճակը:  

«Գիշերվա և վաղ առավոտվա որոշակի առումով թեժացած մարտերում ունենք հետևյալ պատկերը.

Հակառակորդի բոլոր փորձերը, անկախ իրենց չափերից և մարտավարությունից կրել են անհաջողություն։ Հայկական զինված ուժերը հետ են շպրտել հակառակորդին՝ պատճառելով որոշակի վնաս։ Մասնավորապես.

- հակառակորդի զոհերը գնահատվում են 350-360 զինծառայող,

- վիրավորները՝ մոտ 600,

- խոցվել է 3 ուղղաթիռ, ներառյալ՝ վերջին նշվածը,

- մոտ 15 միավոր տարբեր զրահատեխնիկաներ՝ տանկեր, ՀՆՄ-ներ և այլն,

- 1 «Սմերչ» կայան,

- 6 ԱԹՍ, որից 2-3-ը՝ կեսգիշերի սահմաններում։

Մարտական գործողությունները շարունակվում են։ Կիրառվում է հիմանականում հրետանի»,-ասել է Հովհաննիսյանը։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն