Քանի որ Լեռնային Ղարաբաղի շուրւ զինված հակամարտությունը սրվում է՝ քաղաքացիական անձանց շրջանում զոհերի և վիրավորների աճող թվի հետ մեկտեղ, ես սգում եմ բազմաթիվ մարդկանց, այդ թվում՝ խաղաղ բնակչության մահը, որոնք զոհ են գնացել ռազմական գործողությունների ընթացքում: Որևէ քաղաքական մտադրություն չեն կարող արդարացնել կանանց, տղամարդկանց և երեխաների տանջանքը և սարսափը: Ես խնդրում եմ հակամարտության բոլոր կողմերին անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները և անհապաղ իրականացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդունված ժամանակավոր միջոցների մասին որոշումը: Խաղաղ լուծումը պետք է որոշվի բանակցային սեղանին՝ հումանիտար ծանր ճգնաժամը կանխելու համար»:
ԵԽ Գլխավոր քարտուղարը վերահաստատել է այս ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքներին իր աջակցությունը:
Աղբյուր՝ AntiFake.am