Բացարձակ դատապարտելի է մասնագիտական աշխատանք կատարող լրագրողներին Ադրբեջանի կողմից հրետակոծելը Արցախում. ՀՀ ՄԻՊ

article-image

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել Արցախում իրենց մասնագիտական աշխատանք կատարող լրագրողներին Ադրբեջանի կողմից հրետակոծելու վերաբերյալ:

«Բացարձակ դատապարտելի է մասնագիտական աշխատանք կատարող լրագրողներին Ադրբեջանի կողմից հրետակոծելը Լեռնային Ղարաբաղում (Արցախում)։

Ըստ այս պահի տեղեկությունների՝ հոկտեմբերի 1-ին ֆրանսիական Le Monde պարբերականի 2 լրագրող, 24News.am լրագրողը և Armeniatv օպերատորը վիրավորում են ստացել, իսկ որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ հայտնվել են թիրախայինկրակի տակ։ Ավելին, ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են նաև Արցախում լրագրողական առաքելություն իրականացնող Agence France-Presse (AFP) միջազգային գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենան, որի հետևանքով լրագրողներ են ծանր վիրավորում ստացել։ Le Monde-ի թղթակցի վիճակը ծանր է, նրան վիրահատում են Ստեփանակերտի բժշկական կենտրոնում:

Լրագրողական խումբը եղել է հատուկ արտահագուսոտվ, լրագրողական տարբերանշանով: «PRESS» տարբերանշան է ունեցել նաև հրետակոծության տակ հայտնված լրագրողական մեքենան:

Այս ամենն ակնհայտորեն վկայում է տարբերակում չդնող (indiscriminate), քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման մասին:

Լրագրողների դեպքում դա առավել ևս դատապարտելի է. նրանք գտնվում են հատուկ պաշտպանության ներքո:

Լրագրողական աշխատանքը պատերազմական կամ զինված հարձակումներ ժամանակ հատուկ կարևորություն է ստանում՝ լինելով երաշխիք ոչ միայն հարձակման գոտում տիրող վիճակի մասին աշխարհին տեղեկություններ փոխանցելու, այլ նաև քաղաքացիական անձանց պաշտպանության հարցերում»։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն