ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի դրամական միջոցները կազմում են 50 հազար ԱՄՆ դոլար, 50 հազար եվրո և 2 միլիոն ՀՀ դրամ

article-image

Արսեն Ջուլֆալակյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է  ներկայացրել մեկ՝ պաշտոնատար անձի պաշտոնը զբաղեցնելու հայտարարագիր:

Հայտարարագրում Արսեն Ջուլֆալակյանը նշել է, որ ունի բնակարաններ, հողամաս և հասարակական նշանակության շինություն:

Ջուլֆալակյանը հայտարարագրել է նաև MERCEDES-BENZ ML350 4MATIC մակնիշի մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը:

Ջուլֆալակյանի հանձնած փոխառությունները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 3 միլիոն ՀՀ դրամ և 100 հազար ԱՄՆ դոլար:

Նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 50,000 ԱՄՆ դոլար, 50,000 Եվրո,  2,000,000 ՀՀ դրամ:

Ջուլֆալակյանի պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված եկամուտները կազմել են 450,000 ՀՀ դրամ:

 

Հեղինակ՝ Մարի Ավագյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն