Արսեն Թորոսյանի դրամական միջոցները 2018-ին կազմել են շուրջ 1,9 միլիոն ՀՀ դրամ, 22,000 Եվրո, 1,400 ԱՄՆ դոլար, իսկ եկամուտները՝ շուրջ 26,2 միլիոն ՀՀ դրամ

article-image

Արսեն Թորոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել երկու հայտարարագիր։

Առաջին հայտարարագիրը ներկայացվել է 2018թ․ մայիսի 24-ին՝ ՀՀ Առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնելու կապակցությամբ։

Հայտարարագրում Արսեն Թորոսյանը նշել է, որ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունի երկու մարդատար ավտոմոբիլային միջոց՝ BMW 528 և BMW X5 3.01։

Թորոսյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմում են 21,000 ԱՄՆ դոլար, 15,000 Եվրո, 1,700,000 ՀՀ դրամ։

Թորոսյանի պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված եկամուտները կազմում են 7,418,497 ՀՀ դրամ։

Թորոսյանի կողմից ներկայացված հաջորդ՝ 2019թ․ փետրվարի 18-ին ներկայացված հայտարարագիրը նրա տարեկան հայտարարագիրն է։

Հայտարարագրում Թորոսյանը նշել է, որ իր ունեցած երկու մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոցները հարկային տարում օտարել է և նշել դրանց վաճառքի գները։

Թորոսյանը նաև նշել է հարկային տարում իր հանձնած և ստացած փոխառությունները։  Ըստ հրապարակված տվյալների, Թորոսյանը հանձնել է 20,331 ԱՄՆ դոլար։

Թորոսյանի դրամական միջոցները հարկային տարվա սկզբում և վերջում ունեն հետևյալ պատկերը՝ Թորոսյանը հարկային տարվա սկզբում ունեցել է 435,000 ՀՀ դրամ, 15,000 Եվրո, 21,000 ԱՄՆ դոլար, որոնք հարկային տարվա վերջում դարձել են՝ 1,925,000 ՀՀ դրամ, 22,000 Եվրո, 1,400 ԱՄՆ դոլար։

Թորոսյանի եկամուտները հարկային տարում կազմել են 26,245,000 ՀՀ դրամ, ինչը նշանակում է, որ Թորոսյանի եկամուտները պաշտոնը ստանձնելուց հետո զգալիորեն ավելացել են։

Բացի այդ, Արսեն Թորոսյանը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել կնոջ և երեխաների հայտարարագրերը։

Թորոսյանի կնոջ՝ Վարդանուշ Թևանյանի հայտարարագիրը ներկայացվել է 2019թ․ փետրվարի 18-ին։

Համաձայն հայտարարագրում առկա տվյալների, Թևանյանը հարկային տարում 7,800,000 ՀՀ դրամի դիմաց ձեռք է բերել BMW 535 մակնիշի մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը, որը առկա է եղել նաև հարկային տարվա վերջում։

Թորոսյանի կնոջ դրամական միջոցները հարկային տարվա սկզբում կազմել են 20,000 ԱՄՆ դոլար և 260,000 ՀՀ դրամ, իսկ հարկային տարվա վերջում համապատասխանաբար 30,000 ԱՄՆ դոլար և 1,950,000 ՀՀ դրամ։

Իսկ դրամական եկամուտները հարկային տարում կազմել են 20,650,000 ՀՀ դրամ։

 

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն