Ժոզեպ Բորելը կողմերին հորդորել է վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին` անհապաղ և առանց նախապայմանների

article-image

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Բրյուսելում հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հանդիպման մասին մամուլի հաղորդագրություն է տարածել նաև Արտաքին գործողության եվրոպական ծառայությունը:

Պաշտոնյաները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և դրա շուրջ առկա իրավիճակով: Բարձր ներկայացուցիչը հղում է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ Ֆրանսիայի և Ռուսաստանի կողմից համապատասխանաբար հոկտեմբերի 10-ին և 17-ին հրադադարի վերաբերյալ համաձայնություններին, որոնք ընդունվել են և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի կողմից, բայց չեն հարգվել: Եվրոպական միությունը շարունակում է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կոչ անել և խոստորեն հարգել համաձայնեցված հրադադարի նկատմամբ: Բորելը նաև նշել է, որ կողմերը պարտավորություն ունեն լիովին պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը:

Բարձր ներկայացուցիչը հորդորել է կողմերին վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին` անհապաղ և առանց նախապայմանների: Բոլոր ակտորները, ներառյալ` արտաքին կողմերը, պետք է զերծ մնան ցանկացած գործողությունից, որոնք կարող են հանգեցնել ռազմական գործողությունների շարունակման և նոր զոհերի, ինչպես նաև վերջ տալ վտանգավոր, հրահրող և այլատյաց հռետորաբանությունը: Բարձր ներկայացուցիչը վերահաստատել է համանախագահների ջանքերին ԵՄ աջակցությունը` բարձր մակարդակով, ինչպես նաև ԵՄ Հարավային Կովկասի հատուկ ներկայացուցչի միջոցով ակտիվ հաղորդակցությամբ:

Աղբյուր՝ AntiFake.am

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն