Մեր տվյալներով՝ երկու կողմերի զոհերի ընդհանուր թիվը հասնում է 5000-ի. Պուտինը խոսել է ԼՂ հակամարտության, Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին

article-image

Ընթանում է «Валдай» միջազգային երկխոսության ակումբի ամենամյա 12-րդ պլենար  նիստը, որին մասնակցում է նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նիստի ընթացքում Պուտինն անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի ունեցող իրադարձություններին, Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններին, խոսել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի և Թուրքիայի մասին։

Պուտինը, անդրադառնալով Հայաստանի հետ ունեցած առանձնահատուկ հարաբերություններին, նշել է, որ այդպիսի հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ։

«Ռուսաստանում ապրում է ավելի քան 2 միլիոն հայ և գրեթե 2 միլիոն ադրբեջանցի։ Դրանք այն մարդիկ են, որոնք ոչ միայն եկել են ժամանակավոր աշխատանքի համար, այլ նաև նրանք են, ովքեր այստեղ մշտական բնակություն են հաստատել։ Այդ մարդիկ միլիարդավոր դոլարներ են ուղարկում իրենց ընտանիքներին՝ աշխատելով Ռուսաստանում», - նշել է ՌԴ նախագահը։

Վլադիմիր Պուտինը նշել է, որ այդ մարդիկ Ռուսաստանում խորը կապեր ունեն ինչպես հումանիտար, այնպես էլ աշխատանքային և անձնական առումներով, այդ պատճառով թե՛ Հայաստանը և թե՛ Ադրբեջանը հավասար գործընկերներ են։

«Մենք ցանկանում ենք լիարժեք հարաբերություններ հաստատել և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ։ Այո՛, այդ պետություններից յուրաքանչյուրի հետ հարաբերություններ հաստատելիս կան առանձին տարրեր, որոնցով տարբերավում են գործընկերային հարաբերությունները, օրինակ՝ Հայաստանի հետ՝ քրիստոնեությունը, բայց մենք Ադրբեջանի հետ խորը հարաբերություններ ունենք այլ ուղղություններով», - նշել է Պուտինը։

«Ինչ վերաբերվում է կրոնական բաղադրիչին, ապա ուզում եմ ասել, որ Ռուսաստանի բնակչության գրեթե 15%-ը իսլամ է դավանում։ Անգամ այս առումով Ադրբեջանը մեզ համար օտար պետություն չէ», - շարունակել է ՌԴ նախագահը։

Պուտինը նշել է, որ կա մի բան, ինչը չի կարելի մոռանալ՝ այն ճակատագիրը, որին արժանացավ հայ ժողովուրդը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ հայ ժողովրդի մեծ ողբերգությունը։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեկնարկին՝ Պուտինը նշել է, որ հակամարտությունը չի ծագել որպես միջպետական հակամարտություն և տարածքների համար պայքար։ Պուտինի խոսքերով՝ այն սկսվել է էթնիկ առճակատմամբ։

«Ցավալիորեն փաստ է, որ նախ Սումգայիթում, ապա Լեռնային Ղարաբաղում իրականացվել են դաժան հանցագործություններ հայ ժողովրդի դեմ։ Այս ամենը մենք պետք է դիտարկենք որպես մեկ ամբողջություն», - նշել է Ռուսաստանի նախագահը։  

Շարունակելով` Պուտինը նշել է, որ միևնույն ժամանակ չի կարող հավերժ շարունակվել այն իրավիճակը, որում մյուս կողմը՝ Ադրբեջանը, կորցրել է տարածքների զգալի մասը։

«Երկար տարիներ մենք առաջարկել ենք ճգնաժամի կարգավորման ամենատարբեր լուծումներ` իրավիճակը երկարատև պատմական հեռանկարով կայունացնելու համար։ Ես մանրամասներ չեմ նշի։ Բայց հավատացեք, դա եղել է  լարված աշխատանք դիրքորոշումները մոտեցնելու համար։ Որոշ դեպքերում թվում էր, թե ևս մեկ քայլ, և լուծում կգտնենք։ Ցավոք, դա տեղի չունեցավ։ Եվ այսօր մենք ունենք հակամարտություն՝ իր ամենավատ դրսևորմամբ», - ասել է նախագահը։

ՌԴ նախագահը շարունակելով նշել է, որ ողբերգությունն այն է, որ մարդիկ են զոհվում։

«Երկու կողմերից էլ կորուստները մեծ են։ Մեր տվյալներով՝ երկու կողմերն էլ ունեն ավելի քան 2000 զոհ։ Զոհերի ընդհանուր թիվը մոտավորապես հասնում է 5000-ի», - հայտնել է Պուտինը։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն