Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումները ԼՂ հակամարտության հարցում չեն համընկնում. Վլադիմիր Պուտին

article-image

«Валдай» միջազգային երկխոսության ակումբի ամենամյա 12-րդ պլենար նիստի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը անդրադարձել է նաև Թուրքիայի հետ հարաբերություններին` պատասխանելով քննարկման վարողի այն դիտարկմանը, թե Թուրքիայի նախագահ Էրդողանը նպատակ ունի տարածել Թուրքիայի ազդեցությունը մինչև նախկին Օսմանյան կայսրության սահմանները:

ՌԴ նախագահը նշել է, որ Թուրքիայի հետ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը հասել է մոտ 20 մլրդ դոլարի: Նա փաստում է. Թուրքիան այսօր անկախ քաղաքականություն է վարում, և իրենց հաջողվել է բավական կարճ ժամանակահատվածում մեծ ծրագիր իրականացնել, ինչպիսին է` «Թուրքական հոսքը» («Турецкий поток»): «Նման գործընկերոջ հետ հաճելի և հուսալի է աշխատել»,- ասել է Պուտինը:

Այնուամենայնիվ, Վլադիմիր Պուտինը նշում է, որ ոչ բոլոր հարցերում են համընկնում Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումները: Անհամաձայնություն կա նաև Անդրկովկասում:

«Մենք կարծում ենք, որ նման խնդիրները (Լեռնային ղարաբաղի հակամարտությունը - խմբ.) պետք է լուծել ոչ թե ուժի, զենքի միջոցով, այլ դիվանագիտական ճանապարհով, բանակցությունների սեղանի շուրջ: Իհարկե, կարող ենք ասել, որ 30 տարի է, ինչ բանակցություններ են ընթանում, բայց որևէ արդյունք չկա: Իմ կարծիքով` դա չի նշանակում, որ պետք է սկսել կրակել»,- ասել է ՌԴ նախագահը:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն