BBC-ի մանրամասն վերլուծությունը ապացուցում է երկու հայերի գնդակահարության տեսագրության իսկությունը. Ռուբեն Մելիքյան

article-image

BBC-ի մանրամասն վերլուծությունը, որն ապացուցում է երկու հայերի գնդակահարության տեսագրության իսկությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին Մարդու իրավունքների պաշտպան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Միջազգային գործընկերների հետ աշխատանքում՝ կարևոր նյութ է անկողմնակալ աղբյուրից։

Փաստակազմն ամբողջացնելու համար հարկ է նշել, որ.

1) նույնաբնույթ ռազմական հանցագործություններ էին փաստագրվել դեռ 2016թ. ապրիլյան պատերազմի ընթացքում, սակայն դրանք պատշաճ ուշադրության չարժանացան՝ բերելով անպատժելիության ու հանցանքների կրկնության (հղումը՝ https://artsakhombuds.am/.../files/2019-12/Report_PUBLIC.pdf)

2) Արցախի ՄԻՊ-ի տվյալներով՝ ներկայում առկա են անհայտ կորած քաղաքացիական անձինք (https://armenpress.am/arm/news/1032618.html): Եթե նրանք հայտնվել են թշնամու վերահսկողության ներքո, հնարավոր է՝ նրանք նույնպես ենթարկված լինեն ռազմական հանցագործությունների։

Այս ամենը, ի վերջո, լրացնում է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման (Remedial Recognition) փաստակազմը»,- գրել է Մելիքյանը։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն