Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայանը «CBS» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
Նա նշել է, որ ամբողջ շաբաթվա ընթացքում նրանք նախագահի ուղղորդմամբ աշխատել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման միջնորդական աշխատանքների վրա:
Օ’Բրայանը ընդգծել է, որ Հայաստանը ընդունում է հրադադարը, իսկ Ադրբեջանը` ոչ: «Մենք ճնշում ենք գործադրում նրա վրա ընդունելու այն», ասել է պաշտոնյան:
Աղբյուր` AntiFake.am