Այսօր ԱՄՆ-ն նպաստել է ինտենսիվ բանակցություններին՝ ավելի մոտենալու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը. Պոմպեո

article-image

Այսօր ԱՄՆ-ն նպաստել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև ինտենսիվ բանակցություններին՝ ավելի մոտենալու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այս մասին իր պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն։

«Զոհրաբ Մնացականյանը և Ջեյհուն Բայրամովը պարտավորվել են կեսգիշերին իրականացնել և պահպանել հրադադարի ռեժիմը», - գրել է Պոմպեոն։  

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն