Խաղաղ բնակիչների սպանություններ, հազարավոր մարդկանց տառապանքներ, թիրախային հրթիռակոծումներ արգելված կասետային մարտագլխիկներով. ՀՀ ՄԻՊ-ը տեսանյութ է հրապարակել AP-ից

article-image

Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է «Associated Press» լրատվական գործակալության պատրաստած տեսանյութը Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի հրթիռակոծության տեսարաններով: 

«Խաղաղ բնակիչների սպանություններ, հազարավոր մարդկանց տառապանքներ, թիրախային հրթիռակոծումներ արգելված կասետային մարտագլխիկներով, ահաբեկչական մեթոդներ, լայնածավալ հայատյացություն, զոհեր ու վիրավորներ երեխաների, կանանց ու տարեցների շրջանում, քաղաքացիական բնակավայրերի ու մշակութային ժառանգության զանգվածային ավերածություններ Արցախում:

...երբ անժխտելի է դառնում համոզմունքը, որ պատերազմական ու մարդկության դեմ հանցագործությունները քրեականացվել են ադրբեջանական զինված ուժերի վայրագությունների համար: 

Associated Press գործակալության կարևոր նյութն այդ մասին է!!»,- գրել է Արման Թաթոյանը: 

 

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն