Բժշկական կենտրոնների թիրախավորումը պատերազմական հանցագործություն է, որը խախտում է մարդու բժշկական օգնություն ստանալու իրավունքը. ՀՀ ԱՆ

article-image

Ադրբեջանական զինված ուժերն այսօր հրթիռակոծել են Ստեփանակերտը և Շուշին` այս անգամ բնակելի հատվածների հետ զուգահեռ թիրախավորելով անգամ բժշկական կենտրոններ։ Գրված և չգրված բոլոր նորմերով սա պատերազմական հանցագործություն է, որը խախտում է մարդու բժշկական օգնություն ստանալու իրավունքը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Առողջապահության նախարարությունը:

«Կոչ ենք անում բոլոր միջազգային կազմակերպություններին, միջազգային հանրությանը` դատապարտելու և կոնկրետ քայլեր ձեռնարկելու ահաբեկչական այս ակտի կապակցությամբ»,-ասված է հայտարարության մեջ:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն